Հաճախ տրվող հարցեր. Ի՞նչ է կուսաթաղանթը
 

   


Դա բարակ թաղանթ է, որը փակում է հեշտոցի մուտքը: Սովորաբար ունի օղակի ձև` մի քանի անցքերով դաշտանային արյան հոսքի համար: Հանդիպում է նաև կիսալուսնաձև և այլ ձևերի: Հազվադեպ հանդիպում են կուսաթաղանթի սերտաճման դեպքեր, և հարկ է լինում դիմել վիրահատական միջամտության: Աղջիկների որոշակի տոկոս լույս աշխարհ է գալիս թերզարգացած կուսաթաղանթով կամ ընդհանրապես առանց դրա:

Կուսաթաղանթի ճեղքումը սովորաբար տեղի է ունենում առաջին հեշտոցային սեռական ակտի ժամանակ: Որոշ դեպքերում այն ուղեկցվում է արյան աննշան առկայությամբ, այլ դեպքերում` քիչ կամ զգալի  արյունահոսությամբ: Վերջին դեպքում պահանջվում է բժշկական օգնություն:

Սակայն ոչ հազվադեպ հանդիպում է այնքան առաձգական կուսաթաղանթ, որն ունենալով բավականաչափ մեծ անցք, կամ ընդհանրապես չի պատռվում կամ ընդամենը ի հայտ են գալիս ոչ մեծ ճեղքեր, որոնց դեպքում արյուհասությունը գրեթե աննկատելի է:
Այդ դեպքում կարող է չլինել «դիմադրության» զգացում առնանդամը հեշտոց մտցնելիս:


Միաժամանակ կարող է արյուահոսություն լինել կուսաթաղանթի բացակայության պարագայում, եթե առնանդամը կոպիտ մտցնեն կամ` դրա մեծ չափսի պարագայում, ինչպեսև եթե անառողջ վիճակ է հեշտոցում կամ արգանդի վզիկում:

Մի շարք դեպքերում կուսաթաղանթը կարող է պատռվել արհեստականորեն կամ միտումնավոր (սովորաբար վիրահատական` հետազոտման կամ վիրահատության համար) կամ ոչ միտումնավոր (օրինակ` եթե փոքր երեխային ինտենսիվորեն լողացնեն կամ էլ` հեշտոց օտար առարկաներ մտցնելու դեպքում):
Գոյություն ունի նաև վիրահատություն խախտված կուսաթաղանթը վերականգնելու համար:

Պետք է ասել, որ կնոջ մոտ կուսաթաղանթի առկայությունը կապելը սեռական փորձի բացակայության հետ ճիշտ չի լինի: Կույս ընդունված է համարել այն աղջկան, ով չի ունեցել հեշտոցային սեռական ակտ տղամարդու հետ: Ընդ որում եթե անգամ նա ունեցել է բոլոր այլ տեսակների սեռական մերձեցում` այդ թվում անալ, կրկին համարվում է կույս:  

Ուստի կուսաթաղանթի պատռման ժամանակ արյունահոսությանը հարկ է ուշադրություն դարձնել միայն բժշկական և հիգիենիկ նկատառումներից ելնելով: Իսկ կապելն այդ կնոջ սեռական փորձի հետ, ըստ էության, իմաստ չունի:

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

 
 
 

 

 

 
 
 

 
 

 
 
 

 
 
 

 
 
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/xary3/kusatanaxant3.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (09.01.2015)
Դիտումներ: 17643 | Տեգեր: ներդաշնակ շփում անկողնում, սեքսի գաղտնիքներ, լինել լավ սիրեկան, բավարարել տղամարդուն, որակյալ սեքս, սեքս, բավարարել կնոջը, սեքսի ուղեցույց | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ