Եվրոպոիդ ռասսայի տղամարդկանց սեռական օրգանի միջին երկարությունը հանգիստ վիճակում 8-10 սմ է, գրգռված վիճակում` 14 – 16 սմ: Նեգրոիդ ռասսայի տղամարդկանց մոտ այդ թվերն ավելի մեծ են: Լայնորեն հայտնի է տեսողական խաբկանքը, երբ տղամարդուն, ով տեսնում է իր օրգանը վերևից, այն թվում է փոքր` համեմատած այն տղամարդու անդամի, որը նա տեսնում է կողքից կամ առջևից:
Դա ակնհայտ կլինի մեծ հայելու առջև կանգնելու դեպքում: Անդամի արտացոլանքը զգալիորեն մեծ կթվա:
Բոլոր հետազոտությունները վկայում են, որ կնոջը բավարարելու տղամարդու ընդունակությունը կախված է հիմնականում փոխադարձ ձգողականությունից, փորձվածությունից և զուգընկերների` իրար նրբորեն զգալու կարողությունից և, փաստորեն, կախված չէ առնանդամի չափսից` բացի խիստ հակադիր անհամապատասխանությունից (շատ մեծ հեշտոց և փոքր առնանդամ, ու` ընդհակառակը): Օբյեկտիվ պատճառներ, ըստ որոնց մեծ առնանդամը պետք է միջինից գերադասելի լիներ, չկան:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: