Ամուսնու եսասիրությունը անկողնում
![]()
  Kiss.am ![]() ![]() Կարինե, 35 տ.
![]() - Ամեն ինչ պարզ է. Նա ցանկանում է՝ դուք զիջում եք: նա «վերցնում է» ձեր մարմինը, իսկ դուք մտքում ասում եք՝ «Երբ է ամենը վերջանալու…»: Անմիջապես դադարեք այդպես անել: Այդպես դուք ոչնչի չեք հասնի: Խոսեք ամուսնու հետ, պատմեք ձեր խնդիրների մասին: Ասեք նրան, թե ինչ հիանալի էիք զգում այն ժամանակ, երբ երկուսդ էլ վայելում էիք իրար, ինչքան քնքուշ ու ուշադիր էր նա այն ժամանակ: Ասեք, որ չեք կարող մոռանալ այն երանելի պահերը, երբ հեշտանք էիք ապրում նրա հետ:
Եվ ասել այդ ամենը պետք է ոչ թե անկողնում, այլ ավելի շուտ, որպեսզի նա կարողանա մտածել ու կշռադատել: Բացի այդ՝ մի ասեք դա, երբ նա կարդում է կամ հեռուստացույց դիտում: Տղամարդիկ չեն կարողանում միաժամանակ մի քանի գործողություն կատարել. օր.՝ լսել ձեզ և կարդալ զուգահեռաբար: Կամ էլ նա ձեր ասածները «ձեռքի հետ», անուշադիր կլսի: Եվ այսպես՝ դուք անկեղծացել եք: Մնում է նրա որոշումը:
Եթե նա առաջվա պես մտածի միայն իր մասին և առանց ձեզ տրամադրելու մոտենա ձեզ, մերժեք նրան: Կամ էլ համբուրվեք, գուրգուրեք, բայց ավելին թույլ մի տվեք: Մոտ թողեք, երբ դու՛ք հարմար կգտնեք: Դու՛ք հոգացեք դրա մասին, եթե նա այդքան եսասեր է: Այլապես շուտով կամա թե ակամա կսկսեք ատել ձեր ամուսնուն նրա համար, որ ընդամենը օգտագործում է ձեր մարմինը՝ հաճույք պատճառելով միայն իրեն: Եթե շարունակեք նման անբավարարված վիճակում մնալ պարբերաբար, ապա կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ՝ անոթների բորբոքում, միոմա և այլն: Դրանք մշտական գլխացավերն են և ցավը որովայնի շրջանում:
Որոշ կանայք, ովքեր հեշտանք չեն ապրում իրենց ամուսինների հետ, սկսում են փնտրել այն արտամուսնական կապի մեջ կամ էլ սկսում են մի բժշկից մյուս բժշկի մոտ վազել: Այնպես որ՝ անմիջապես դադարեք դա:
Սակայն, մի կարևոր բան. դուք էլ ձեր հերթին աշխատեք շատ չհոգնել մինչև երեկո: Պարզ ասած՝ էներգիա խնայեք սեքսով զբաղվելու համար: Բոլոր գործերը մի կողմ… ամենակարևորը ցանկանալն ու հաճույք ստանալն է: Եվ ոչ մի ավելորդ միտք, թե վաղը պետք է առաստաղը մաքրեք կամ բորշ եփեք:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3772 |
| | |