8 օգուտ սեքսից
 

   Kiss.am

Այն մասին, որ սեքսը դրական ազդեցություն է թողնում կնոջ ընդհանուր ինքնազգացողության վրա, գիտեն բոլորը: Բայց դուք գիտեք, որ սեքսի «որակը» նույնպես կարևոր է: Հատկապես կանոնավոր և «որակյալ» սեռական հարաբերություններն են, որ առանձնահատուկ օգտակարությամբ են օժտված:
 
1.    Սեքսն օգնում է նիհարել
 
Դուք միշտ զբաղվում եք ֆիտնեսով, բայց նկատելի արդյունքների չեք հասնում, կամ էլ ժամանակ չունեք սպորտով զբաղվելու համար: Այնինչ սեքսը կարող է փոխարինել ոչ այնքան հաճելի մարզումներին:
 
Փորձագետներն իրենց հետազոտությունների ընթացքում պարզել են, որ սեքսով զբաղվելն օգնում է կես ժամվա ընթացքում 75-ից մինչև 150 կալորիա վառել: Սեքսը կարելի է համեմատել այնպիսի ֆիզիկական ծանրաբեռնվածությունների  հետ, ինչպիսիք են յոգան (կես ժամում` 114 կալորիա), պարը (129 կալորիա) կամ քայլելը (կես ժամում 153 կալորիա): Լրացուցիչ բոնուս. սեքսն օգնում է բոլոր մկանները տոնուսի մեջ պահել: Սեքսի ժամանակ օրգանիզմում «տեստոստերոն» հորմոն է արտադրվում, որը այդ ժամանակ առաջացող մյուս բոլոր հորմոնների պես անհրաժեշտ է մկանները տոնուսի մեջ պահելու համար:
 
8 օգուտ սեքսից
 
 
2. Սեքսը պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները
 
Սրտանոթային համակարգի հիվանդությունները մահացության գլխավոր պատճառներից են, հատկապես կանանց շրջանում:
Ցածր կալորիականությամբ կերակրացանկը և վնասակար խոլեստերինի մակարդակին հետևելը չնայած հրաշալի մեթոդներ են սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարելու համար, բայց միակը չեն:     
Գիտնականները պարզել են, որ շաբաթական 2 և ավելի անգամ սեքսով զբաղվելու դեպքում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը կիսով չափ կարելի է նվազեցնել: Այդպիսի դրական դինամիկա առկա է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում:
 
3. Սեքսն օգնում է ազատվել անքնությունից
 
Եթե անքնության դեմ ձեզ երիցուկով թեյը կամ տաք կաթը չեն օգնում, ապա հուշենք, որ քնի կարգավորման լավագույն միջոց է սեքսը, հատկապես այն դեպքում, երբ անքնությունը զուգակցվում է սթրեսով և անհանգիստ վիճակով: Օրգազմը թույլ է տալիս մարդուն լիովին թուլանալ, ինչը շատ անհրաժեշտ է հատկապես անքնությամբ տառապելիս: Մարդկանցից շատերն են սեքսից հետո ավելի հեշտ և հանգիստ քնում:
Սեքսը հանգստացնող գերազանց միջոց է
 
4. Սեքսով զբաղվելն օգնում է դեպրեսիայի ժամանակ
 
Սեքսով զբաղվելը տրամադրությունը բարձրացնելու, դեպրեսիան և անհանգիստ վիճակը հաղթահարելու ամենալավ միջոցն է:
Սեքսը բարելավում է մարդու հոգեկան վիճակը և օգնում հաղթահարել սթրեսը: Պատճառն այն է, որ սեքսով զբաղվելը իջեցնում է կորտիզոլ հորմոնի մակարդակը և արյան ճնշումը:
 
8 օգուտ սեքսից
 
 
5. Սեքսը բարձրացնում է իմունիտետը
 
Զարմանալի է, բայց վարակիչ հիվանդությունների և մրսածության դեմ շատ ավելի հեշտ ու արդյունավետ է պայքարել, եթե կանոնավոր զբաղվեք սեքսով:
Սեքսն օգնում է բարձրացնել իմունիտետը և դրանով իսկ օրգանիզմը պաշտպանել վարակներից: Թեստերի արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթը 2 և ավելի անգամ զբաղվում են սեքսով, 30%¬ով ավելացնում են իմունոգլոբուլին կոչվող հակամարմինների քանակը, որոնք էլ պատասխանատու են իմունիտետի ամրապնդման համար:
Փորձերը նաև ցույց են տվել, որ սեքսով ակտիվ զբաղվող մարդիկ վարակիչ հիվանդությունները ու մրսածությունն ավելի թեթև են տանում և 7-8 օրով ավելի շուտ են առողջությունը վերականգնում, քան նրանք, ովքեր շաբաթը 1 անգամ են զբաղվում սեքսով:
 
6. Սեքսը օգնում է հաղթահարել ցավը
 
Թերևս դուք նույնպես ձեր ամուսնուն բազմիցս ասած լինեք` «Սիրելիս, հիմա չէ, անտանելի գլխացավ ունեմ»: Այնինչ դուք պետք է ասեիք` «Սիրելիս, ինձ մոտ գլխացավ է սկսվում, արի սեքսով զբաղվենք»:
Սեքսով զբաղվելիս օրգանիզմում օքսիտոցին հորմոն է արտադրվում, որն իր հերթին խթանում է էնդորֆինների արտազատումը: Դրա շնորհիվ սեքսը ցավազրկող հրաշալի հատկությամբ է օժտված:     
Ամբողջ աշխարհի գիտնականները երկար ժամանակ բանավիճում են այն հարցի շուրջ, թե կրիտիկական օրերին կարելի է զբաղվել սեքսով: Մասնագետներից ոմանք ասում են, որ սեքսը օգնում է այդ օրերին հաղթահարել ցավը: Մյուսները, հակառակը, համոզված են, որ այդ օրերին սեքսով զբաղվելը շատ ավելի վնաս է հասցնում, քան օգուտ:
 
8 օգուտ սեքսից
 
 
7. Սեքսով զբաղվելը երիտասարդացնում է
 
Կարող է, արդյոք, սեքսը նպաստել երիտասարդացմանը: Գիտնականները պարզել են, որ կարող է: Կանոնավորապես սեքսով զբաղվելը օգնում է լավացնել մաշկի վիճակը:
Սեքսի ժամանակ օրգանիզմում դեգիդրոէպիանդրոստերոն կոչվող հորմոնն է արտադրվում, որը ոչ միայն բարձրացնում է իմունիտետը, այլև բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա:
Սեքսից ստացած հաճույքը խթանում է մաշկի վերականգնողական հատկությունները և նպաստում կոլագենի առաջացմանը: Դրա մասին հատկապես պետք է մտածեն 35-ից բարձր տարիք ունեցող կանայք, որոնց օրգանիզմում կոլագենի քանակը պակասում է, և ծերացման նշաններն ավելի նկատելի են դառնում:
 
8. Սեքսը պաշտպանում է միզասեռային համակարգը
 
Սեքսն օգնում է հաղթահարել միզապարկի որոշ հիվանդություններ, օրինակ, անմիզապահությունը: Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս օրվա ընթացքում և սեքսի ժամանակ Կեգելի վարժություններն անել: Ինչու: Որովհետև այդ վարժությունները ոչ միայն սեքսի ժամանակ ուժեղացնում են հաճույքի զգացողությունը, այլև ամրացնում են մկանները: Այդ վարժությունները շատ պարզ են: Հարկավոր է 3 վայրկյանը մեկ ձգել ներազդրային մկանները և թուլացնել: Դա թույլ կտա խուսափել միզասեռային համակարգում ծագող տարբեր խնդիրներից:
 
Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կնոջ կյանքում սեքսի բացակայությունը բացասաբար է ազդում առողջության վրա: Պարզվում է, որ նույնիսկ 3 օրվա ընթացքում սեքսով չզբաղվելը կնոջ օրգանիզմում մի քանի անգամ մեծացնում է բորբոքային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
 
 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol4/sexioguty3.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (20.05.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 7113 | Տեգեր: որակյալ սեքս, սեքս անել, լինել լավ սիրեկան, ներդաշնակ շփում անկողնում, բավարարել կնոջը, բավարարել տղամարդուն, սեքս, սեքսի գաղտնիքներ, սեքսի ուղեցույց | Վարկանիշ: 5.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ