![]()
  Pro-goroda «Ինչ պետք է անի կինը, որպեսզի տղամարդը նրան անվանի «անմոռանալի» անկողնում»,- գրում է Pro-goroda-ն: 1. Անկեղծ սեքս - Սիրելի կնոջ հետ փոխադարձ ցանկությամբ սիրով զբաղվելն «անմոռանալիության» առաջին պայմանն է: 2. Սեքս`առանց սահմանների - Տղամարդը ցանկանում է անկողնում տեսնել փորձառու կնոջ, որի հետ կարելի է իրականացնել ամենաանսպասելի էրոտիկ ֆանտազիաները: 3. Սեքս՝ աստղի հետ - Շատ տղամարդիկ անմոռանալի են համարում սեռական հարաբերությունները գեներալի դստեր, էստրադայի աստղի, Անգլիայի թագուհու` իրենց համար անմատչելի կնոջ հետ: Հնարավոր է՝ պատճառը կանանց հաջողակ լինելն է, կարգավիճակը, կարողությունները, գեղեցկությունը: 4. Զարմանալի սեքս - Էքստրեմալ հմտություններին գումարած ինտիմ հարաբերություններ՝ հավասար է անմոռանալիության: 5. Բնատուր սեքս - Շատ տղամարդիկ խոստովանում են, որ այնքան էլ իրենց սրտով չեն այն աղջիկները, ովքեր միայն «սեքս» արտահայտությունը լսելիս «վերմակի տակ են թաքնվում»: 6. Անվտանգ սեքս - Սա այն դեպքն է, երբ սեքսից առաջ, դրա ժամանակ և դրանից հետո տղամարդը կարող է բարձրաձայնել իր սեռական ցանկությունների և ֆանտազիաների մասին` առանց վախենալու, որ ընկերուհին կհիասթափվի: Այստեղ շատ բան կախված է կնոջից: Սեքսի 7 տեսակ որ պետք է լինի հարաբերություններում Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1926 |
| | |