10 վրիպում սեքսում, որ թույլ են տալիս կանայք
 

   

10 վրիպում սեքսում, որ թույլ են տալիս կանայքԻ՞նչ սխալներ են գործում կանայք սեքսի ժամանակ...

Մի՛ կատակեք անկողնում

Անհավատալի է, բայց փաստ` մերկ մարդու մոտ հումորը գրեթե բացակայում է: Ուստի անհարմար կատակը կարող է վերջ դնել ռոմանտիկ գիշերվան: Տղամարդիկ սիրում են ուրախ աղջիկների, բայց սեքսն ու ծիծաղն անհամատեղելի են:

 

Հետքեր մի՛ թողեք

Ցանկացած տղամարդ երազում է կրքոտ սիրուհու մասին, բայց քչերն են ուզում, որ նրա մասին իմանան բոլորը: Կծելու և ծծելու հետքերը մարմնի երևացող հատվածներին ընկալվում են որպես պիտակ թողնելու փորձ, ինչը տղամարդիկ այդքան էլ չեն սիրում:

 

Մոռացեք կառուցվածքի մասին

Տղամարդիկ ննջասենյակից դուրս անգամ նյարդայնանում են, երբ կանայք տարված են լինում իրենց արտաքինի վրա, իսկ սեքսի ժամանակ դա կարող է տղամարդուն հունից հանել: Հավատացեք` եթե դուք անընդհատ մտածեք, թե ինչ տեսք ունեք, տղամարդը դա կնկատի և ընդհանրապես չի ոգևորվի դրանից:

 

Անտարբեր մի՛ եղեք

Եթե արդեն իսկ հայտնվել եք անկողնում, հիմարություն է Սառցե թագուհի ձևանալ, ում սեքսն ընդհանրապես հետաքրքիր չէ. անհասանելիությունը կարող է գրավել միայն հարաբերությունների սկզբնական փուլում: Եթե բանը հասել է սեքսին, ապա տղամարդը ցանկանում է տեսնել, որ գրգռում է ձեզ ոչ պակաս, քան դուք իրեն:

 

Չափը մի՛ անցեք

Այն, ինչ լավ է դիտվում պոռնոֆիլմերում, իրական կյանքում կարող է անկապ լինել: Մի՛ գերագնահատեք ձեր դերասանական կարողությունները և մի՛ փորձեք կենդանական կիրք ցույց տալ, եթե այն իրականում չկա: Ժամանակի ընթացքում ցանկացած նորմալ տղամարդ սովորում է տարբերել իրական օրգազմը ոչ իրականից, ուստի զգույշ եղեք:

 

Լռեք

Ննջասենյակը խոսակցությունների վայր չէ. սեքսով զբաղվելիս տղամարդը կարող է կենտրոնանալ միայն մի բանի վրա` կամ սեքսի, կամ խոսակցության: Ուստի հետաձգեք ձեր քննարկումները սեքսից հետո:

 

Մի՛ վիրավորվեք

Սեքսի ոչ ավանդական տեսակներին և դերային խաղերին կարելի է տարբեր կերպ վերաբերվել: Մեկը սիրում է դրանք, մյուսը` ոչ: Բայց ձեր սեքսուալ նախասիրությունները ձեր ճակատին գրված չեն, ուստի երբ տղամարդն ինչ-որ բան է առաջարկում, որ ձեր սրտով չէ, պարզապես հրաժարվեք:

 

Մի՛ համեմատեք

Ո՞վ է ձեզ ասել, որ ձեր տղամարդն ուզում է լսել, որ Արմենից լավ է համբուրվում, Արսենից հազար գլուխ հնարամիտ է անկողնում, իսկ իր առնանդամն ավելի մեծ է, քան Արայինը:

 

Հետևեք ձեզ

Տղամարդիկ հանգիստ են ընդունում արտաքինի թեթև թերությունները, բայց տանել չեն կարողանում չխնամված կանանց: Թափթփված մատնահարդարումը, չսափրված ոտքերը, մաշված ներքնազգեստն ու կեղտոտ մազերը ոչ ոքին չեն գրգռում:

 

Նախաձեռնող եղեք

Հարաբերությունների սկզբնական փուլում տղամարդն ավելի շատ որսորդ է, բայց հետագայում նրանք ակնկալում են կնոջ նախաձեռնողականությունը նույնպես:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/10_vripowm_seqsowm-or_towyl_en_talis_kanayq.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Davbad (23.05.2015)
Դիտումներ: 3063 | Տեգեր: կանայք և սեքսը, սեքս-ուղեցույց | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ