Հարցեր հոգեբանին. «Ի՞նչ անեմ, եթե ամուսինս ինձնով չի հետաքրքրվում»
 

   Kiss.am

«Ամուսինս գործարար է, աշխատամոլ: Հանգստյան օրերն անցկացնում է ընտանիքի հետ, սիրալիր է, նրբանկատ… Նա բազմաթիվ անուրանալի արժանիքներ ունի և միայն մեկ բացասական գիծ` ընդհանրապես չի հետաքրքրվում ոչ ինձնով, ոչ մեր զավակով: Արժե՞ արդյոք շարունակել նման հարաբերությունները»:
 
Հարցեր հոգեբանին. «Ի՞նչ անեմ, եթե ամուսինս ինձնով չի հետաքրքվում»:Իրինա (30տ.)
 
 
Պատասխան
 
Ցավոք, պետք է ընդունել, որ ընտանեկան օջախը և այն ամենը, ինչ կապված է դրա հետ, հաջողակ ու սոցիալապես ակտիվ մարդկանց համար ոչ միշտ է առաջնային տեղում: Ամենայն հավանականությամբ ձեր ամուսինը հպարտանում է իր ընտանիքով, սիրում է ձեզ և որդուն ու անկեղծորեն չի հասկանում, թե էլ ինչ է իրենից պահանջվում: Հոգեբանական խորհրդակցությունների ժամանակ հաճախ են այցելում հաջողակ տղամարդիկ` գտնվելով շփոթության մեջ այն առումով, թե «Ի՞նչն է պակասում կնոջը. չէ՞ որ սիրում է, դրամ աշխատում է, խանդի առիթներ չի տալիս… Ի՞նչն այն չէ…»:
 
Եվ այդ հարցադրումներն անում են ցավով, մի տեսակ շվարած: Ու ստացվում է մի տխուր տեսարան. երկու արժանավոր մարդիկ միմյանցից ցանկանում են նույնը` հաստատումը այն առաջնահերթությունների, թե ով ինչն է կարևորում կյանքում: Մի տարբերությամբ միայն. եթե տղամարդը աշխատավայրում ամեն օր համոզվում է սեփական նշանակալիության մեջ, ապա կինը զրկված է դրանից: Եվ հույս ունենալով, թե  այդ պահանջմունքը կբավարարի ամուսնու օգնությամբ, հաճախ նրա կողմից ստանում է միայն հերթապահ մի հարց, թե ինչպես անցավ օրը:
Ընդ որում, համաձայնեք, որ կանանց շրջանում հաջողություն ավելի հաճախ ունենում են ոչ հանգիստ, կենցաղից գլուխ հանող  տանու տղամարդիկ, այլ «փայլող», ակտիվ, հաջողակ տղամարդիկ, մեկ խոսքով` «հերոսները»: Եվ դուք հենց այդ տիպն եք ընտրել: Արդյո՞ք ամուսնական կյանքից մեր հիասթափությունները չեն գալիս նրանից, որ չափազանց մեծ ու հակասական սպասելիքներ ենք ունենում մեր «հերոսներից»:
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol7/amusinschihetaqrqrvum1.jpg

Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: Admin (11.06.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 3050 | Տեգեր: Հարցեր հոգեբանին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ