«Մեկ ամիս առաջ ես և ամուսինս նշեցինք մեր ամուսնության 15 տարին, մեկ շաբաթ հետո նա հայտարարեց, որ հեռանում է տանից: Սկզբում ես մտածում էի, որ նա կզղջա և կվերադառնա, իսկ հետո տեղեկացա, որ նրա սիրուհին երեխայի է սպասում: Ի՞նչ անել, ինձ թվում է, թե այդ սարսափելի պատմությունը ես տեսել եմ ամենավատ երազում»:
Պատասխան
- Ցանկացած վիշտ հաղթահարելու համար հարկավոր է լիովին վերլուծել, հասկանալ, թե ինչ է կատարվել, ճիշտ գնահատել իրավիճակը: Մարդն այդ իրավիճակից դուրս գալու համար ինքն իրեն խաբում է, համոզում, որ շուտով ամեն ինչ կանցնի: Սուր ցավն աստիճանաբար անցնում է՝ փոխակերպվելով բութ տխրության: Դրան հետևում է դատարկության զգացողությունը, որի հետևանքով մարդն աստիճանաբար դուրս է գալիս ծանր իրավիճակից, վերադառնում են զգացմունքները, կյանքը նորից վերականգնում է իր գույները մարդու աչքում: Այնպես, որ հիշի՛ր, որ ճիշտ է այն ասացվածքը, որ ժամանակը բուժում է: Զինվի՛ր համբերությամբ և ընդհանրապես մի մտածիր այդ մասին: Մի՛ փորձիր վերադարձնել ամուսնուդ: Դա քեզ ոչինչ չի տա:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: