Եթե չգիտես, թե անսպասելի իրավիճակում ինչպես վարվել, բավական է այնպես անել, ինչպես հասարակությունն է ակնկալում: Սակայն որոշ կարծրատիպեր բարդացնում են կյանքը: Էվոլյուցիոն հոգեբանները կազմել են ամենատարածված կարծրատիպերի ցուցակը:
Էվոլյուցիոն հոգեբանության տեսակետի համաձայն` կարծրատիպը հարմարվողական մեխանիզմ է, որը թույլ է տալիս արագ և արդյունավետ արձագանքել անծանոթ իրավիճակին կամ նոր պայմաններին: Օրինակ` այն տղամարդը, ով նոր ընկերությունում աշխատանքի անցնելուց գլուխ է գովում ու ասում, որ բարձր պաշտոն ունի և թանկարժեք ավտոմեքենա է վարում, նման կերպ փորձում է գրավել որքան հնարավոր է շատ կանանց: Իսկ այն աղջիկները, ովքեր ամենայն զգուշությամբ դիմահարդարվում են ակումբ գնալուց առաջ, հույս ունեն վառ արտաքինով գրավել տղամարդկանց: Կարծրատիպերը հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքում: Որոշ իրավիճակներում դրանք օգնում են (հատկապես երբ չգիտենք, թե ինչպես մեզ պահել), իսկ որոշ դեպքերում էլ խանգարում են: Չէ՞ որ դրանք միլիոնավոր տարիներ առաջ են ձևավորվել և միշտ չէ, որ ժամանակակից իրականությունում կիրառելի են: Տեսնենք, թե որոնք են ամենահայտնի կարծրատիպերը: Կինը ստեղծված է ընտանիքի համար Բավական է համացանցում գեղեցիկ սեռի որևէ ներկայացուցիչ գրի, որ իրեն անհանգստացնում են ինքնահաստատման խնդիրները, միանգամից կհայտնվի ինչ-որ տղամարդ և մի սուր մեկնաբանություն կանի: Նա կգրի, որ կնոջ իրական առաքելությունը ընտանիքը, տունն ու երեխաներն են: Անարդար է, սակայն տղամարդիկ միշտ փորձում են սահմանափակել մեր հնարավորությունները խոհանոցով և մանկավարժությամբ: Այս կարծրատիպի գենդերային առանձնահատկությունը հիմնված է այն բանի վրա, որ կանայք ձգտում են երկարաժամկետ սոցիալական կապերի ամրապնդմանը: Այլ կերպ ասած` նրանք կատարյալ համապատասխանում են ընտանիք ստեղծելու գործին: Հոգեբանների հավաստմամբ` տղամարդիկ ավելի շատ ձգտում են որքան հնարավոր է շատ կապեր հաստատել, իսկ կանայք ավելի հակված են առկա հարաբերությունների ամրապնդմանը: Դա էլ արտացոլում է կնոջ էվոլյուցիոն դերը` պահպանողականություն, խուսափում նոր ծանություններից, ինչն էլ օգնում է պահպանել ընտանիքը: Կանայք տղամարդկանցից թույլ են Որպես կանոն դաշնամուրը հինգերորդ հարկ բարձրացնել խնդրում են տղամարդկանց: Ոչ ոք չի հերքի, որ կանայք ավելի թույլ են և նրանց չի կարելի ծանր իրեր բարձրացնել: Սակայն երբեմն կանանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը անցնում է ցանկացած չափ ու սահման: Նման պահերին հատկապես կանայք ձգտում են ապացուցել, որ այդքան էլ թույլ ու անպաշտպան չեն: Ղեկավարելը տղամարդու առաքելությունն է Այն, որ կինը շատ հանգիստ կարող է մեծ ղեկավարի գործը գլուխ բերել, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: 1930-ին Վիգդիս Ֆիննբոգադոտտիրն առաջին կին նախագահը դարձավ: Հիշենք Գերմանիայի կանցլեր Անգելա Պերկելին: Չնայած այս ամենին` այն կարծրատիպը, որ կինը չի կարող ղեկավար լինել, դեռևս տարածված է, հատկապես մեր երկրում: Ի՞նչ է կատարվում, երբ մենք կին-ղեկավար ենք տեսնում: Մեր գենետիկական հիշողությունը գծում է առաջնորդի պատկեր, ով պետք է ցուցադրի իր ուժը: Այդ առաջնորդն իհարկե արական սեռի է: Այդ ժամանակ էլ ուժեղ անգիտակցական կոնֆլիտկ է տեղի ունենում: Չէ՞ որ մենք գիտենք, որ կինը պետք է լինի քնքուշ, զիջող, բարի: Հենց այստեղից էլ ծագում է կարծրատիպը: Կանայք տեխնիկայից գլուխ չեն հանում Եթե խոսենք մեր նախնիների հասարակությունում դերերի ավանդական բաշխման մասին, ապա պետք է նշենք, որ աշխատանքային գործիքների պատրաստմամբ զբաղվում էին տղամարդիկ: Որսորդներն ու մարտիկները գիտեին, թե ինչպիսին պետք է գործիքն ու զենքը լինի, գիտեին դրանց պատրաստման տեխնոլոգիան և այն փոխանցում էին սերնդե սերունդ: Բացի այդ` որսի գնացող տղամարդը մի քանի օրով բացակայում էր տնից, ուստի կողմնորոշվելու հմտությունները զարգացնում էին տրամաբանական մտածողությունը, նպաստում էին տարածական ինտելեկտի զարգացմանը: Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց մոտ զարգացած է գլխի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանության համար: Սակայն մինչ այսօր պարզ չի, թե արդյոք երկար ճանապարհ գնալու անհրաժեշտությունն է, որ նպաստել է տրամաբանական մտածողության զարգացմանը, թե տղամարդիկ միշտ գտել են տան ճանապարհը, որովհետև նրանց մոտ ի սկզբանե զարգացած էր հենց ձախ կիսագունդը: Եթե այս բոլոր փաստերը միացնենք, ստացվում է, որ տղամարդն իսկապես տեխնիկայից ավելի լավ է գլուխ հանում, քան կինը: Տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է նրա ստամոքսով Այո, ժամանակից տղամարդիկ արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ շատ կանայք չեն կարողանում (կամ չեն ցանկանում) պատրաստել: Նրանք անգամ պատրաստ են սուպերմարկետից «Ուտելիք տղամարդու համար, 10 կգ» գրությամբ սառեցված փաթեթներ գնել: Սակայն բոլոր տղամարդիկ էլ երազում են, որ երբևէ տուն կմտնեն ու տապակած հավի բույր կառնեն: Տղամարդը միշտ կրում էր ուտելիքը տուն բերելու պատասխանատվությունը, մինչդեռ կինն այն պատրաստելու միջոցներ էր որոնում: Կնոջ հետ սնվելիս տղամարդը հայտնվում էր իր համար կատարյալ իրավիճակում. եթե որսը հաջող է արված, ապա նա կարող է այն իր կողակցին բերել: Դա տղամարդու մոտ բավարարվածության զգացում էր առաջացնում, որ նա հաջողությամբ է ավարտել իր վրա դրված առաջադրանքը: Հոգեբաններն ավելացնում են, որ հին ժամանակներում ուտելիքը կարգավիճակի ցուցիչ էր: Ամենամեծ և համեղ պատառը բաժին էր ընկնում ցեղի առաջնորդին և այդպես շարունակվում էր հիերարխիան: Նման ծիսակարգն արվում էր, որպեսզի տիրապետության և հնազանդության կարգավիճակը հստակ երևար: Այդ պատճառով այժմ տղամարդու բարձր կարգավիճակի նկատմամբ հարգանք ցուցաբերելու ավելի լավ միջոց գոյություն չունի, քան նրան համեղ ու ախորժելի ընթրիքով հյուրասիրելը,- գրում է MaryLove-ը Սխալ կարծրատիպեր սիրո մասին Ամուսնություն, թե կարիերա
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1033 |
| | |
