Ինչպե՞ս կարող է ինքնամոտիվացիան օգնել մեզ
 

   

Եթե կարծում եք, որ կարող եք, կկարողանաք։
Իսկ եթե մտածում եք, որ չեք կարող, չեք էլ կարողանա։
Մերի Քեյ

 

Ինչպե՞ս կարող է ինքնամոտիվացիան օգնել մեզ

 

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հաջողության ճանապարհը լի է խոչընդոտներով։ Երբեմն սխալներն ու անհաջողությունները տրամադրության անկման պատճառ են դառնում և կարծես ստիպում են կորցնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Հաջողության հասնելու համար պետք է խուսափել նման իրավիճակների ազդեցությունից, շարժվել առաջ և ուղղակիորեն շարժվել դեպի նպատակը։ Դրան կօգնի ինքնամոտիվացիան։ Մոտիվացիան յուրահատուկ հոգեվիճակ է, որը դրդում է գործել անհրաժեշտ ուղղությամբ։  Իսկ ինքնամոտիվացիան այդ հոգեվիճակին ինքնուրույն հասնելու հնարավորությունն է։

Գոյություն ունեն ինքնամոտիվացիայի տարբեր ձևեր, որոնք օգնում են վստահորեն շարժվել հաջողության ճանապարհով։ Ինչպես արտաքին ազդեցությունը մարդու վարքագծի վրա, այնպես էլ ներքին մոտիվացիան կառուցվում է որոշված նպատակին հասնելու ցանկության վրա։ Ընդ որում՝ մարդն ինքն է որոշում նպատակն ու դրան հասնելու ձևերը. նա ինքն իրեն դրդում է այդ գործողությանը։ Դրա համար անհրաժեշտ են մեծ ցանկություն ու ոգեշնչվածություն, որպեսզի ցանկացած գործունեություն դառնա արդյունավետ և բերի բավարարվածություն։

Ինքնամոտիվացիան հենց հաջողության հասնելու, նպատակն իրականացնելու ցանկությունն է, որը մեզ ստիպում է ամեն օր գործել, նոր ուղիներ, նոր միջոցներ փնտրել դրված նպատակներին հասնելու համար։

 

Ինքնամոտիվացիայի հասնելու հիմնական միջոցները

 

Նպատակադրում.  դա պետք է ոչ միայն հաջողակ, հարուստ, անկախ դառնալու նպատակ լինի։ Նպատակը հնարավորինս հստակ ձևակերպումն է, թե ինչի եք ուզում դուք հասնել։ Միայն այդ դեպքում կարող եք գնահատել դրան հասնելու ձեր իրական քայլերը։

 

Գոհացում ձեռքբերածով. ինքնամոտիվացիայի ամենաարդյունավետ եղանակներից մեկը օրվա ընթացքում կատարած աշխատանքներից գոհ լինելն է։ Երբ որևէ գործ ավարտին եք հասցնում, բավարարվածություն եք զգում, հասկանում եք, որ ձեր նպատակին մոտեցաք ևս մեկ քայլով, ու դա ձեզ շարունակելու ուժ է տալիս։

 

Վստահություն ուղու ճիշտ ընտրության մեջ. ինքնամոտիվացիայի հիմնական խոչընդոտը ներքին ձայնն է, որը կասկածում է ամեն մի ընդունված որոշման ճշտության մեջ։ Որպես կանոն այն մեր մեջ խոսում է, երբ սկսում ենք մտածել՝ կլինի՞ արդյոք այնպես, ինչպես ուզում ենք։ Դրա դեմ պայքարելու համար պատկերացրեք՝ ձեզ մոտ ամեն ինչ ստացվել է, կամ էլ հիշեք՝ ինչքան շատ եք ուզում հասնել ձեր նպատակին, ու ձեր ներքին ձայնին համոզեք ձեր ճշմարտացիությունը։

 

Լավատեսություն. բոլոր «դեմ» հանգամանքները կարելի է վերափոխել «կողմ» հանգամանքների նույնիսկ ինքներդ ձեզ հետ բանակցությունների ժամանակ։

Օգտագործեք ինքնամոտիվացման տարբեր եղանակներ, ձեր ուժերի վրա վստահ լինելու և հաջողությանն ընդառաջ գնալու համար։ Հիշե՛ք, որ հաջողակ մարդիկ հաճախ դուրս են գալիս հարմարավետության սահմաններից՝ ինքնազարգացման և նոր նպատակների հասնելու համար։ Ինքնամոտիվացիան ձեր կյանքը փոխելու և նպատակին հասնելու կարևոր միջոցներից մեկն է։

Ավա Քոչարյան

«Դուք և աշխարհը»


 

Ինչպես հասնել նպատակներին

 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/pw21_1-1-.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Davbad (24.05.2015)
Դիտումներ: 884 | Տեգեր: հասնել նպատակներին, կարիերա. հոգեբանական | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ