Հոգեկան հիվանդության. դատավճի՞ռ, թե բուժելի երևույթ
 

   NEWS.am Medicine

Հոգեկան առողջության վրա ազդող առաջնային գործոններն են անբավարարության զգացումը, ընտանիքում անառողջ մթնոլորտը, վեճերը, թերսնումը, ծնողների անառողջ ապրելակերպը և այլն։

 

Հոգեկան հիվանդության. դատավճի՞ռ, թե բուժելի երևույթ

 

Այսինքն, բոլոր այն գործոնները, որոնք կարող են առկա լինել ցանկացած հիվանդության անամնեզում։ Ժառանգականության գործոնը ևս կարող է դեր ունենալ, բայց այստեղ կապն այդքան էլ բացահայտ չէ։ Այս մասին ասում է  հոգեբույժ Սամվել Թորոսյանը։ Այս հիվանդությունների կանխարգելումը այլ հիվանդություններից քիչ է տարբերվում. առողջ ապրելակերպ, ընտանիքում և հասարակության մեջ առողջ և հանդուրժող մթնոլորտ։

 

Իսկ ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամները կամ ինքը հիվանդը հասկանալ, որ հոգեբույժի կարիք ունեն։

Ըստ մասնագետի, եթե ծնողները իրենց երեխայի վարքի մեջ տարօրինակ բան են նկատում, ապա պետք է դիմեն հոգեբանի, իսկ հոգեբանները փսիխոտիկ վիճակ հայտնաբերելու դեպքում հիվանդին պետք է ուղարկեն հոգեբույժի մոտ։ Ծնողներին կարող են ուղղորդել նաև տեղամասային կամ դպրոցական մանկաբույժները։ Սա երեխաների դեպքում, և այս դեպքում հոգեբույժներին շատ ավելի հեշտ է աշխատել, քանի որ խնամակալները և որոշում կայացնողները ծնողներն են։ Հասուն տարիքում անձը ինքնուրույն պետք է որոշում կայացնի բուժօգնության դիմելու համար, և, իհարկե, լինում են դեպքեր, երբ հիվանդները չեն գիտակցում իրենց հիվանդ լինելը, բայց այդպիսին է օրենսդրության պահանջը. «Ոչ ոք չի կարող բռնանալ, որ նա ստանա բուժումը». Բժիշկը նաև նշում է, որ հարկադիր բուժում կարող է իրականացվել միայն դատարանի որոշումով։

 

Իսկ ինչպես հաղթահարել այն հոգեբանական արգելքը, որը գործում է մեր հասարակության մեջ, և չվախենալ այն խարանից, որն իր մեջ «գիժ» բառն է կրում։

«Վախը, ամոթը, քաղքենիական մոտեցումը. թե ինչ կասեն... Այս բոլորը դեր են խաղում։ Դեր է խաղում նաև չիմացությունը, ինչի պատճառով մարդիկ չեն դիմում հոգեբույժի։ Իհարկե, հարազատները կարող է և չուզեն իրենք իրենց և ուրիշներին խոստովանել, որ իրենց ընտանիքում նման խնդիր կա, բայց ինչքան էլ չուզեն, նրանք շատ կարճ ժամկետում գիտակցում են, որ խնդիրն առկա է, և այդ խնդրի լուծման մեջ իրենք էլ պարտավորություններ ունի», – նշում է մասնագետը, հավելելով, որ հոգեբույժներն այսօր որքան ժամանակ տրամադրում են հիվանդներին, այնքան էլ պետք է տրամադրեն նրանց հարազատներին, բացատրելով, թե ինչպես պետք է վարվել հիվանդի հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol33/19-09-2013-4-1-1-.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Davbad (28.09.2015) | Հեղինակ: NEWS.am Medicine W
Դիտումներ: 897 | Տեգեր: առողջարան, հոգեկան հավասարակշռություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ