Ցանկանու՞մ եք երջանիկ լինել: Դրա համար բազմաթիվ միջոցներ կան, փորձեք կիրառել առաջարկվող 17 գաղտնիքներից նվազագույնը մեկը:
1. Մոռացեք անցյալը
Դուք երջանիկ չեք լինի, եթե շարունակեք կրել անցյալի ծանրությունը: Դուք սխալ ե՞ք գործել, ունեցե՞լ եք վատ փորձ: Ինչ էլ որ պատահել է, Դուք պետք է ազատվեք դրանից, ավելի լավ է կենտրոնանալ ներկայի վրա:
2. Պատասխանատվություն կրեք ձեր կյանքի համար
Երջանիկ լինելու համար պետք է ազատ լինել, հատկապես՝ ընտրության մեջ: Անկախ այն հանգամանքից, թե որքան ծանր է իրավիճակը, Դուք պետք է ինքներդ որոշեք՝ ինչպես գործել: Այդ ընտրության պատասխանատվությունը կրեք միայն ինքներդ: Ձեր անհաջողությունների համար մի՛ մեղադրեք ուրիշներին:
3. Հաստատեք հարաբերություններ
Հարաբերությունների միջոցով մենք կարող ենք զգալ, թե որն է կյանքում իրական երջանկությունը: Սերը պետք է դառնա Ձեր առաջնային նպատակը:
4. Մի՛ եղեք սահմանափակ
Որքան շատ գիտելիք ունեք, որքան շատ բան եք կարողանում անել, առավել հետաքրքիր եք և՛ Ձեզ, և՛ շրջապատի համար: Երբեք մի՛ հրաժարվեք նոր բան սովորելուց: Նոր բացահայտումները և ձեռքբերումները Ձեզ երջանիկ կդարձնեն:
5. Ինքներդ ստեղծեք
Որոշեք Ձեր սկզբունքները և գործեք դրանց համապատասխան: Միայն այդպես Դուք հավատարիմ կլինեք ինքներդ Ձեզ:
6. Մի՛ կեղծեք Ձեզ
Չի կարելի ապրել ուրիշի կյանքով, որպեսզի արդարացնել որևէ մեկի հույսերը: Մարդիկ կարող են սպասել Ձեզանից ամեն ինչ, մի՛ ենթարկվեք նրանց կամքին, դա Ձեզ երջանիկ չի դարձնի:
7. Որոշեք Ձեր կյանքի նպատակը
Երջանիկ լինելու համար Դուք կյանքում պետք է նպատակ ունենաք, հակառակ դեպքում՝ մոտիվացված չեք լինի:
8. Գնահատեք այն, ինչ ունեք
Երջանիկ լինելը հեշտ է, եթե դուք շնորհակալ եք: Ցավոք, տեսնել այն, ինչ մենք ունենք, ավելի դժվար է, քան տեսնել այն, ինչ չունենք:
9. Դրական մտածե՛ք
Երջանիկ մարդիկ գրեթե չեն ունենում վատ մտքեր: Նրանք ամեն ինչին դրական են նայում, որքան էլ իրավիճակը վատը լինի:
10. Ստեղծագործեք
Ստեղծագործությունը ուժ է տալիս և տեղափոխում Ձեզ դրական միջավայր, Դուք ուղղակի չեք նկատում շրաջկա անհաջողությունները:
11. Սկսեք նրանից, ինչը դուք արդեն ունեք
Երջանիկ մարդը չի սպասում ողջ կյանքը աշխատավարձի որոշակի մակարդակի կամ բարձր պաշտոնների, որպեսզի երջանիկ լինի: Ուրախանալ կարելի է այն ամենի համար, ինչ արդեն ունեք:
12. Փոփոխվեք
Երջանկությունը նրանց է այցելում, ովքեր մշտապես աճում են, զարգանում, սովորում: Փոփոխվեք, փնտրեք ինչ-որ նոր բան, մի՛ վախեցեք փորձելուց, սովորույթից հրաժարվելուց:
13. Օգտագործեք Ձեր տաղանդը
Առաջին հերթին Դուք Ձեր մեջ պետք է բացահայտեք շնորհներ: Երջանկության ամենահավաստի ուղին այն է, որ գումար եք վաստակում Ձեր իսկ տաղանդով:
14. Մի՛ սևեռվեք մանրուքների վրա
Հաճախ մանրուքները Ձեր երջանկության թշնամին են: Հիշե՛ք, որ անգամ մանր ճեղքերը կործանում են նավը:
15. Մի՛ գերագնահատեք Ձեր նկրտումները
Նկրտումներ ունենալը վատ չէ, բայց չպետք է թույլ տալ, որ դրանք գերնպատակ դառնան:
16. Երջանիկ դարձրեք մյուսներին
Դա ամենագործածելի տարբերակն է երջանիկ լինելու համար: Սեփական երջանկության ճանապարհին փորձեք բարություն անել ուրիշներին և կհամոզվեք, որ դա արդեն երջանկություն է:
17. Կարեկցեք
Հաճախ մտածեք Ձեզ շրջապատող մարդկանց մասին: Դա ինքնանվիրման ամենաբարձր ձևն է:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: