![]()
  Wedding.am Բոլոր կանայք, վաղ թե ուշ, ցանկանում են ամուսնանալ, ստեղծել ընտանիք։ Եթե ամուսնությունը հիմնված է սիրո և ընկերության վրա, ապա դա իդեալական տարբերակ է։ Արևմուտքում վերջին տարին մեծ տարածում են գտել առանց հարսանիքի և պաշտոնական փաստաթղթերի ամուսնությունները, որոնք, սակայն մեր իրականության մեջ դեռևս տարածում չեն գտել։
Հաճախ մարդիկ ամուսնանում են, որպեսզի ամրապնդեն հասարակության աչքերում իրենց փոխհարաբերությունները, սերը, քանզի միայն ամուսնության տարբերակն է պաշտոնապես վկայում այդ մասին։ Ամուսնության նպատակները
Լինում են դեպքեր, երբ կինը միայն ամուսնության միջոցով կարող է իր կողքին պահել սիրած տղամարդուն և երկարացնել փոխհարաբերությունները։
Խելամիտ ամուսնություններ Որոշ զույգեր, երկար տարիների համատեղ կյանքից հետո եզրահանգում են ամուսնանալու խելամիտ որոշմանը։ Ընդ որում, հատկանշական է, որ դա ոչ թե զգացմունքների թելադրանք է, այլ ծայրահեղ անհրաժեշտություն։
Բոլոր ընկերներս ամուսնացել են Սովորաբար այս պատճառով ամուսնանում են իրենց ուժերի մեջ անվստահ կանայք, որոնց համար կարևոր է լինել մնացածների պես։ Նրանք չեն ուզում տարբերվել ընկերուհիներից, չեն ուզում մենակ մնալ, իսկ ամուսնու ընտրության հարցը մղվում է ետին պլան։
Իսկ ինչու ոչ Նման հարցադրումը ամուսնության գործում ոչ մի լավ վերջաբանի չի հանգեցնում։ Հիմնականում ամուսնական առաջին ամիսների ժամանակ արդեն իսկ քննարկվում է ամուսնալուծության հարցը։
Պլանավորված ամուսնությունը որպես պլանավորված կյանքի մի մաս Աղջիկը որոշում է, որ ինստիտուտն ավարտելուց հետո ամուսնանալու է։ Ամուսնու թեկնածությունը, որպես կանոն, այդքան էլ չի կարևորվում։ Միայն անհրաժեշտ է, որպեսզի ապագա ամուսինն էլ իր հերթին նմանատիպ ձևով պլանավորի իր կյանքը։
Եկել է ժամանակը Աղջիկը կարծում է, որ արդեն ժամանակն է ընտրություն կատարել։ Ընդ որում, տարիքը բացարձակապես կապ չունի, այդ եզրահանգմանը նա կարող է գալ ինչպես 18-ում, այնպես էլ 30- ից ոչ շուտ։ Շատ հաճախ այս տարբերակը կիրառվում է ավանդապաշտ ընտանիքներում, որտեղ ամուսինների փոխարեն ընտրությունը կատարում են ծնողները։
Հաշվարկով ամուսնություններ Սա ամուսնության հստակ կանխամտածված, չափած-ձևած, պլանավորված տարբերակն է։ Այսպիսի ամուսնության նպատակն է լուծել սեփական պրոբլեմները՝ հոգեբանական և նյութական։ Հետաքրքրաշարժ է սակայն այն,որ, վիճակագրության համաձայն, հատկապես նման տարբերակով կնքված ամուսնություններն են ամենաերկարը և կայունը։
Երեխա ունենալու բնական պահանջ Երեխա ունենալու ցանկությունը կնոջ մոտ հայտնվում է, որպես կանոն, ամուսնությունից հետո, սակայն լինում են բացառություններ։ Երբ հայտնվում է նման ցանկություն, տրամաբանորեն հայտնվում է ամուսնանալու պահանջ, համենայն դեպս, մեր իրականության մեջ։
Այսպիսով, ինչու են կանայք ամուսնանում։ Մարդկանց մոտ գենետիկորեն դրված է տոհմը, ազգը շարունակելու բնազդը։ Դիտարժան է, որ բոլոր ժամանակներում ամուսնությունը կնոջ համար եղել է առավել կարևոր, քան տղամարդու։ Դա կապված է այն փաստի հետ, որ ամուսնանալով կինը հասարակության մեջ ձեռք է բերում ավելի բարձր դիրք, մինչդեռ տղամարդու սոցիալական դիրքը ոչ մի փոփոխության չի ենթարկվում։ «Տունը մնալու» վախը ապրել են կանանց ճնշող մեծամասնությունը, ի տարբերություն տղամարդկանց։ Ամուսնության տարբերակը միշտ էլ եղել է ավելի ցանկալի, քան քաղաքացիական ապրելակերպը։ Վերջինս կարող է ձգվել երկար տարիներ, իսկ հետևանքները անկանխատեսելի են։ Արժե՞ արդյոք վտանգել սերը, մտերիմ հարաբերությունները և գրեթե կայացած ընտանիքը՝ ապրելով անկայուն և վտանգներով լի քաղաքացիական ամուսնությամբ։ Կանանց ճնշող մեծամասնությունը չի դիմի այդ տարբերակին, եթե ունենա այլընտրանք։ Բացի այդ, երիտասարդ ընտանիքները շատ հաճախ են ունենում խնդիրներ, որոնք կարելի է լուծել ընտանեկան օրենսգրքի օգնությամբ։ Ամուսնացած կնոջ բոլոր պահանջատիրական իրավունքները ամրագրված և պաշտպանված են օրենքով։
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 931 |
| | |