Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել
 

   «Սեռական առողջություն»

Հաճախ տրվող հարցեր. Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել

Պետք  է ասել, որ ժամանակակից հոգեֆիզիոլոգիան խուսափում է «իմպոտենցիա» եզրույթի օգտագործումից` նախընտրելով տալ սեռական գործառույթի կոնկրետ խախտման բնութագրումը:

 
Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել
 
«Իմպոտենցիա» տերմինի առավել տարածված սահմանումը տղամարդու պարբերական անկարողությունն է իրականացնել սեռական ակտ (չկա էրեկցիա, սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչև հեշտոց մտցնելը կամ դրանից վայրկյաններ անց):  
 
Սրան է վերագրվում նաև էրեկցիայի բացակայությունը, եթե անգամ գրգռվածության այլ նշաններ կան: Պատճառները, որոնք սահմափակում են սեռական ակտ իրականացնելու կարողությունը բաժանվում են ֆիզիոլոգիականի (երբ խախտված են էրեկցիան և սերմնաժայթքումը կառավարող մեխանիզմները) և հոգեբանական (երբ տարբեր արգելակող գործոններ` նևրոզները, վախը անհաջողությունից, անվստահությունը, կողմնակի մարդիկ, ձայները, տհաճ հոտերը և այլն, խանգարում են տղամարդուն հասնել էրեկցիայի և պահպանել այն: Երկրորդ տեսակը մինչև 50-60 տարեկան տղամարդկանց շրջանում անհամեմատ ավելի հաճախ է հանդիպում: 
 
Ամենից հաճախ տղամարդը էրեկցիայի հետ կապված խնդիրներ է ունենում որևէ նոր կնոջ հետ առաջին հանդիպումների ժամանակ. դեր խաղում են իրավիճակի նորությունը, անհանգստությունը «իսկական արուի» տիտղոսը պահպանելու համար, երբեմն` վախը վեներական հիվանդություններից և այլն:  Ոմանց մոտ այս իրավիճակում կարող է վաղաժամ սերմնաժայթքում տեղի ունենալ, մյուսները չունենան բավականաչափ էրեկցիա, երրորդները չկարողանան հասնել հեշտանքի: Նմանատիպ դեպքերում լավագույն մոտեցումը չշտապելն է, հնարավորության դեպքում` անցումը սեքսին հետաձգելը: Երբ սեռական ակտի «անհրաժեշտության» պայմանը` որպես այդպիսին, վերացած լինի, բոլոր խնդիրները կարող են ինքնըստինքյան լուծվել արդեն 10-15 րոպե անց: 
Ոչ մի դեպքում կինը չպետք է հեգնի կամ վիրավորի տղամարդուն նմանատիպ խնդիրների համար. դա այն ոլորտը չէ, որտեղ կարելի է իրավիճակը վերահսկել կամային կամ ֆիզիկական ջանքերի շնորհիվ, և կնոջ նման պահվածքը միմիայն ավելի կվատթարացնի իրավիճակը:
 
 
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol4/impotencia.jpg

Կատեգորիա: Միայն տղամարդկանց համար | Ավելացրեց: Admin (12.11.2013) | Հեղինակ: «Սեռական առողջություն» W
Դիտումներ: 7760 | Տեգեր: բավարարել տղամարդուն, որակյալ սեքս, սեքսի ուղեցույց, ներդաշնակ շփում անկողնում, սեքս, բավարարել կնոջը, լինել լավ սիրեկան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ