Ավելորդ քաշը կարո՞ղ է հանգեցնել իմպոտենցիայի (սեռական թուլության)
 

   

Ավելորդ քաշը կարո՞ղ է հանգեցնել իմպոտենցիայի (սեռական թուլության)Հարց.

Ավելորդ քաշը կարո՞ղ է հանգեցնել իմպոտենցիայի (սեռական թուլության)

 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Էրեկցիայի խանգարման և ճարպակալման միջև կապը ակնհայտ է: Ժամանակակից հետազոտությունները փաստում են՝ այն տղամարդիկ, որոնք ունեն ավելորդ քաշ, 25 անգամ ավելի հաճախ են ունենում պոտենցիայի հետ կապված խնդիրներ, բացի այդ, ճարպակալումը պատճառ է հանդիսանում նաև սերմնահեղուկի որակական և քանակական ցուցանիշների վատացման, նույնիսկ կարող է անպտղության պատճառ հանդիսանալ: Տղամարդկանց համար հատկապես վտանգավոր է որովայնային շրջանի /վիսցերալ/ ճարպակալումը՝ այնտեղ սկսում են սինթեզվել իգական սեռական հորմոններ. սկզբնական շրջանում տեստոստերոնի ինտենսիվ արտադրությունը կարողանում է փոխլրացնել դա, սակայն եթե քաշը չի կարգավորվում, ապա հանգեցնում է հյուծման, և սեռական հորմոնների քանակը նվազում է: Սիրտ-անոթային համակարգը նույնպես ծանրաբեռնվում է, գումարվում են նաև փսիխոէմոցիոնալ գործոնները (ավելորդ քաշը հաճախ պատճառ է հանդիսանում անձի ինքնագնահատականի իջեցման ), որոնք հանգեցնում են սեռական ֆունկցիայի խանգարման: Այդպիսի դեպքերում որպես բուժման հիմնական մեթոդ է հանդիսանում բեռնաթափման դիետոթերապիան. քաշի կարգավորումը որոշիչ դերակատարություն է ունենում սեռական ֆունկցիայի վերականգնման համար:

 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/fft2mm932743-1-1-.jpg

Կատեգորիա: Միայն տղամարդկանց համար | Ավելացրեց: Davbad (24.05.2015)
Դիտումներ: 875 | Տեգեր: Հարցեր սեքսոլոգին, միայն տղամարդկանց համար, մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ