Տղամարդու արցունքներ
 

   Kiss.am

 
Տղամարդու արցունքներ
 
Տղամարդկանց կողմից զգացմունքայնության դրսևորումը սովորաբար անվայել է համարվում: Իսկ արցունքներն ընդհանրապես անթույլատրելի են: Տղամարդը պետք է զուսպ լինի և վերահսկի իր բոլոր արարքները: Բայց հին դարերում ամենևին էլ այդպես չէր: 
Միջնադարյան հերոսներն ի ցույց էին դնում իրենց զգացմունքների ողջ գունապնակը՝ կատաղությունից մինչև կիրք, վշտից մինչև աննկարագրելի ցնծություն: Եվ արցունքներն էլ տաբու չէին, այլ միանգամայն նորմալ երևույթ:
 
Այդ դեպքում ինչու՞ տղամարդիկ հրաժարվեցին իրենց զգացմունքներն արտահայտելուց... Այժմ իր զգացմունքների մասին հարցին տղամարդն ավելի շուտ կպատասխանի, թե ինքն ինչ է մտածում, քան թե ինչ է զգում:
Բայց յուրաքանչյուր տղամարդու դեպքում այս ամենը խիստ անհատական է: նրանց մի մասը տառապում է ինքնատիրապետման ավելցուկից, մյուս մասը դրա բացակայությունից և չափից ավելի տաքարյունությունից: Ընդհանրապես ապացուցված է, որ զգացմունքայնությունը կապված է ինտելեկտի հետ: Որքան մարդու մտավոր մակարդակը բարձր է, այնքան ավելի է նա կարողանում ճանաչել իր և մյուսների զգացմունքները և այդքան ավելի հաջողությամբ է կարողանում դրանք ղեկավարել:
 
Համենայն դեպս սեփական զգացմունքների վերահսկումը ավելի շուտ կարելի է թերություն համարել, քանի որ դրա պատճառով տղամարդիկ կյանքում շատ դժվարություններ են ունենում: Այժմ գիտնականների կողմից սկսել են մշակվել հատուկ ծրագրեր, որոնք տղամարդկանց օգնում են ավելի անկաշկանդ լինել զգացմունքների արտահայտման հարցում: Մասնագետներն ասում են, որ ամեն ինչ, նախևառաջ, կախված է դաստիարակությունից, քանի որ ծնողներն իրենք պետք է ձգտեն իրենց երեխայի զգացմունքային պաշարը հարստացնել:
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol7/txamarduarcuqner2.jpg

Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: Admin (12.09.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 3086 | Տեգեր: տղամարդկանց հոգեբանություն, Տղամարդիկ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ