Տղամարդիկ «սև ցուցակից»
![]()
  Kiss.am Սերը տարօրինակ է: Այն կարող է ինչպես երջանկություն, այնպես էլ դժբախտություն բերել, նայած թե ով է ձեր կողքի տղամարդը: Քանի դեռ կիրքը չի կուրացրել և հարաբերությունները այնքան էլ չեն խորացել, ավելի հեշտ է կողմնորոշվել, թե որ տեսակին է պատկանում ձեր ընկերը:
![]() Նա վտանգավոր է, քանի որ խանդոտ է:
Տղամարդկանց այս տեսակը ընդունակ է ձեր կյանքը դարձնել մղձավանջ: Նրանք ձեզ խանդում են ոչ միայն ընկերների, հարևանների և գործընկերների, այլև երթուղային տաքսիների վարորդների, հեռուստացույցով ելույթ ունեցող ցանկացած անձի հանդեպ:
Յուրաքանչյուր տղամարդու մեջ նրանք տեսնում են պոտենցիալ մրցակցի: Եվ լավ է, որ ընդամենը մրցակցի, այլ ոչ հակառակորդի: Դասական խանդոտը դիտում է իր կասկածները, որպես փաստարկ: Եվ իր ենթադրյալ մտքերով նա պատրաստ է թունավորել անգամ ամենամեղմ ու համբերատար կնոջ կյանքը:
Իրատեսությունը այս դեպքում կարող է միայն օգտակար լինել:
Նա Պիգմալիոն է…
Նրանք միշտ իրենց զգում են Պիգմալիոնի դերում` առանց խոչընդոտների կերտելով իրենց իդեալը: Եթե ընկերուհին նրան թվում է մի փոքր գեր, նա անձամբ նրա համար կմշակի հատուկ դիետա: Իսկ եթե աղջիկը շատ նիհար է, ապա կստիպի... օրինակ` մեծացնել կուրծքը:
Նրա հետ ձեր ընկերությունը կվերածվի առնվազն զինվոր-գեներալ հարաբերությունների: Նա կթելադրի, իսկ դուք կապրեք այնպես, ինչպես նա է ցանկանում: Նա միշտ կսովորեցնի ձեզ ինչ անել և երբ: Նա ընդունակ է ձեր իսկ աչքերում իջեցնել ձեր ինքնագնահատականը մինչև զրոյական աստիճանի:
Գրեթե ինչպես Բրեդ Փիթը…
Եթե դուք հոգնեք մենակությունից ու ցանկանաք շտկել ձեր անձնական կյանքը մտերմություն հաստատելով մեկի հետ, ով շրջապատում հայտնի է որպես հմայիչ սրտակեր, այս դեպքում էլ զերծ չեք կարող մնալ ճակատագրական սխալներից: «Ավելի լավ է դուք վաստակեք մարդկանց հարգանքը, քան նախանձը»,- ասում էր Դեյլ Քառնեգին:
Սկզբում գուցեև դուք երջանկությունից շողաք, երբ տեսնեք ձեր ընկերուհիների թունոտ հայացքները` ուղղված ձեր երկուսին փողոցում: Իսկ երբ ցնծության առաջին պահերն անցնեն, դուք կսկսեք տառապել խանդից ու անհանգստությունից ամեն անգամ, երբ նա տանից դուրս կգա: Հետո նա ձեզ կլքի և դուք կհասկանաք, որ դուք պարզապես նրա հերթական զոհն եք:
![]() «Մամայի բալա»
Առանց մայրիկի նա քայլ անգամ չի անի: Պատկերացրեք միայն ձեր կողքին մի տղամարդ, ով ձեզ հետ հանդիպելու համար ամեն անգամ թույլտվություն պետք է խնդրի մայրիկից: Մի խոսքով` մամայի բալա: Որքան էլ խորը լինեն ձեր զգացմունքները, նրա հետ ամուսնական կյանքում
• դուք նրա համար պետք է նաև հոգատար «մայր» լինեք,
• նրա մայրը, միևնույն է, միշտ ձեր մեջտեղում է կանգնելու:
Եթե առաջին դեպքում կարելի է գոնե հանդուրժել, ապա երկրորդ դեպքում հնարավոր չէ ընդհանրապես դիմանալ: Դասական մամայի բալաների տեսակը հանդիպում է ոչ հաճախ, հիմնականում նրանք «թաքնված տաղանդ” են: Եվ միայն հետո եք հասկանում, որ ձեր լավագույն հանդիպումները գրեթե միշտ համընկել են այն ժամանակաշրջանին, երբ նա հերթական անգամ վիճել է մայրիկի հետ և որոշել նոր կյանք սկսել:
Պաթոլոգիկ ժլատ
Տղամարդկանց այս տեսակը անտանելի է: Եթե նրա հետ գնաք նույնիսկ ամենաէժան ռեստորանը, չզարմանաք, եթե նա առանց կարմրելու վճարի միայն իր համար և արդարանա, որ հակառակ դեպում իր մոտ գումար չի մնա: Լիովին իրենց գոհ կարող է ներկայանալ ձեր ծննդյան տոնին փոքրիկ շոկոլադե տուփով:
Կա հետաքրքիր օրինաչափություն. եթե տղամարդը ժլատ է, ապա ժլատ է ոչ միայն իր նվերներում, այլև խոսքերում ու գգվանքներում: Նրա հետ չստացված սիրավեպի արդյունքը խորը հիասթափություն է, իսկ ամուսնությունը` ամենավատ տարբերակը, որ կարելի էր սպասել կյանքից: Նրանից ամեն անգամ գումար կամ ինչ-որ բան խնդրելը հերթական սկանդալն է: Արդյունքում կինը կորցնում է ինքնահարգանքը` թյուրիմացաբար մտածելով, որ ստանում է այն, ինչին արժանի է:
Այնպես որ, ընտրություն կատարելուց առաջ առանց իդեալականացնելու փորձեք հասկանալ, թե ով է ձեր կողքի տղամարդը: Իհարկե ժողովրդական խոսքն ասում «Երկու երնեկ մի տեղ չես գտնի», բայց նույնիսկ հարաբերությունների սկզբում այս կամ այն թերության դրսևորումը դիմացինի մեջ անխուսափելի է: Երբեք մի անտեսեք դրանք` շարունակելով տալ ձեր ջերմությունն ու քնքշանքը:
Չնայած մարդու բնավորությունը հիմնականում հնարավոր չէ փոխել, այնուամենայնիվ ցույց տվեք ձեր վերաբերմունքը նրա թե առավելություններին, թե բացասական գծերին: Երբեք մի փակեք ձեր աչքերը սիրահարված ժպիտով, եթե նրա բնավորության որևէ բացասական կողմ ձեզ համար անտանելի է:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2190 |
| | |