![]() Չնայած Կազանովա և Դոն Ժուան անունների տակ ստոր խաբեբաներ են թաքնված, նրանց կերպարները շրջապատված են ռոմանտիկայով: Սակայն երբ նման մարդը հայտնվում է իրական կյանքում, մի որոշ ժամանակ անց, երբ նա անհետանում է, ռոմանտիկայի մասին խոսք անգամ լինել չի կարող: Կանայք նման տղամարդկանց կնամոլ են անվանում, իսկ տղամարդիկ հարգում են նրանց:
Իսկ ինչպե՞ս բացահայտել կնամոլին ու զգուշանալ նրանից: Mary Love-ը ներկայացնում է հարցազրույց հոգեբանի հետ, ինչպես նաև նշում, թե որոնք են կնամոլի հատկանիշները:
- նա կարողանում է (առաջին հանդիպումից) ցույց տալ, որ ԴՈւ ես աշխարհում միակ կինը, լավագույնը, ամենագեղեցիկը, ամենախելացին, ամենագրավիչը, և եթե դու չես կարող լինել նրա կողքին, ապա ոչ ոք չի կարող,
- նա կարողանում է վառ ու ճիշտ ներկայացնել իրեն և դրա հետ մեկտեղ ամբողջությամբ համապատասխանում է քո ճաշակին,
- նա կարող է լինել քո լավագույն «ընկերուհին», երբ տխուր ես և կիսվելու կարիք ունես,
- նրան բնորոշ է խենթ ռոմանտիկան, - նա լրիվ անկանխատեսելի է և առանձնահատուկ մարդու տպավորություն է ստեղծում,
Եվ այսպես`
Ո՞վ է կնամոլն ու ի՞նչ է նա ուզում: Կնամոլը տղամարդ է, ով ի վիճակի չէ երկար ժամանակ որևէ մեկի հետ հարաբերություններ հաստատել և ով հաճույք է ստանում միայն «որսից»` նոր կնոջը գրավելու գործընթացից: Նա հիմնականում ցանկանում է հաղթել կնոջը և ստանալ նրանից այնքան, որքան կարող է: Հաղթանակից հետո նման տղամարդիկ գրեթե կորցնում են ողջ հետաքրքրությունը կնոջ հանդեպ:
- Նման տղամարդիկ այնքան էլ չեն դավաճանում, որովհետև դավաճանելու համար նախ պետք է հավատարմության երդում տալ: Եթե անգամ կնամոլը նման խոստում է տալիս, դա միայն հնարք է, որն արդարացնում է նպատակին հասնելը: Հենց իրենք` կնամոլները, հորինում են անհավանական պատմություններ` սկսած տղամարդկանց բազմասիրությունից մինչև իրական սեր գտնելու անկարողությունը: Իրականում ամեն ինչ ավելի պարզ է. նրանք վախենում են: Լուրջ հարաբերությունները վախեցնում են նրանց, իսկ կանայք ընկալվում են որպես պոտենցիալ վտանգ:
Ինչպե՞ս ճանաչել իսկական կնամոլին հարաբերությունների սկզբին, ինչի՞ վրա արժե ուշադրություն դարձնել:
- Կնամոլն աշխատում է արդյունքի վրա: Եթե կինն անմիջապես չի համաձայնում շփվել նրա հետ, նա լարվում է: Այնուամենայնիվ հմուտ կնամոլը կարողանում է թաքցնել հուսահատությունը: Ընդհանրապես` կնամոլները չափազանց համակրելի և արտիստիկ են: Որպես կանոն` ցանկացած աղջիկ հոգու խորքում գիտի, թե ինչ նպատակով է տղամարդը ցանկանում շփվել իր հետ, սակայն տարբեր պատճառներով չի ցանկանում խոստովանել դա: Ինքն իրեն խաբող կինը կնամոլի գլխավոր որսն է:
Շատ կնամոլներ վերջիվերջո ամուսնանում են: Ինչու՞: Եվ արդյո՞ք կարող է նման տղամարդը լավ ամուսին լինել:
Կնամոլները տարբեր պատճառներով են ամուսնանում: Ավելի ճիշտ` տարբեր պատճառներ են ասում: Սակայն ամենատարածված հիմնավորումը որսից հետո վերադառնալու տեղ ունենալն է: Մի վայր, որտեղ կարելի է հանգստանալ: Շատ հազվադեպ են նման տղամարդիկ լավ ամուսիններ լինում, բացառություններ քիչ են լինում:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1019 |
| | |