![]()
  Վրեժ Շահրամանյան «Ես պատրաստվում եմ ամուսնանալ, երբեմն կանեփ եմ ծխում և ուզում եմ իմանալ՝ կանեփ ծխելը ազդու՞մ է սերմնահեղուկի որակի վրա: Որքա՞ն պիտի լինի ընդմիջումը բեղմնավորումից առաջ, որպեսզի ապագա երեխայի առողջությունը չտուժի»: Պատասխան - Օրգանիզմը, այդ թվում՝ սերմնահեղուկը թմրամիջոցների բացասական ազդեցությունից մաքրելու համար պահանջվում է մոտավորապես 5-6 ամիս: Սակայն թմրամիջոցների երկարատև ընդունումը կարող է առաջացնել գենետիկական փոփոխություններ. սերմնահեղուկը իր բովանդակությամբ նորմալ կլինի, իսկ գենետիկական առումով՝ անառողջ: Թեպետ շատերի կարծիքով կանեփը դասվում է նվազ թունավոր, այսպես կոչված «թեթև» թմրանյութերի շարքին, բայց, այնուամենայնիվ, ազդում է մարդու գենետիկայի վրա՝ հանգեցնելով սեռական և գենետիկական անդառնալի շեղումների: Հետևաբար, այսօրվանից ևեթ ընդմիշտ հրաժարվեք այդ վնասակար սովորությունից՝ հետագայում սեռական խնդիրներ չունենալու և առողջ սերունդ ունենալու նպատակով: Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ Սուրճի, ալկոհոլի և ծխախոտի վնասակար ազդեցությունը սեռական ֆունկցիայի վրա
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3517 |
| | |