Բոլոր կանանց հետաքրքրել, հետաքրքրում է և կհետաքրքրի, թե ինչ է կատարվում տղամարդկանց գլխում. ինչին են նրանք ուշադրություն դարձնում, ինչ անել նրանց գրավելու համար և ինչ չանել, որպեսզի նրանց չվանել:
***
Մենք երբեք չենք լքում այն կանանց, ում հետ մեզ լավ ենք զգում:
Անգամ այն կանանց ենք դժվարությամբ հրաժեշտ տալիս, ում հետ երբևէ երջանիկ ենք եղել:
Մենք հասկանում ենք կանանց երկու անգամ ավելի քիչ, քան կցանկանայինք, սակայն երկու ամգամ ավելի շատ, քան մտածում ենք:
Մենք նույնպես երբեմն սիրով ենք զբաղվում ձեզ հետ, անգամ եթե այդքան էլ չենք ցանկանում: Պարզապես որպեսզի ձեզ չնեղացնենք: Եթե դուք որոշում եք քնել մեզ հետ միայն այն ժամանակ, երբ հարկ եք համարում, ապա մենք նույնպես կարող ենք այդպես վարվել:
Մենք չենք վախենում ուժեղ կանանցից, պարզապես չենք հավանում նրանց այնպես, ինչպես դուք չեք հավանում թույլ տղամարդկանց: Երկու տեսակի մարդիկ էլ շատ խոցելի են, ուստի հեշտ են գտնում միմյանց. թույլ տղամարդուց և ուժեղ կնոջից բաղկացած զույգերը հազվադեպ երևույթ չեն. նրանք ավելի շուտ դասական են:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: