6 գործոն, որոնք փչացնում են սերմնահեղուկի որակը (18+)
 

   

Սերմնահեղուկը տղամարդու օրգանիզմում սկսում է ձևավորվել սեռահասունության տարիքից մինչև կյանքի վերջ: Այլ հարց է, որ դրա որակն ու արդյունավետությունը տարիքով, հիվանդություններով ու ապրելակերպով պայմանավորված, կարող է ընկնել կամ առհասարակ հանգեցնել անպտղության: Սերմնահեղուկի որակի վերաբերյալ տղամարդկանց համար երկու նորություն. մեկը լավ, մյուսը` վատ: Վատ նորություն այն է, որ սերմնահեղուկի որակի վրա ազդում է գործնականում ամեն ինչ, լավը այն նորությունն է, որ դա վերահսկելի է, ու կորուստները  հնարավոր է վերականգնել:

 

6 գործոն, որոնք փչացնում են սերմնահեղուկի որակը (18+)

 

Ահա 6 գործոն, որոնք բացասաբար են ազդում սերմնահեղուկի որակի վրա ու կարող են հանգեցնել անպտղության:

Վատ սովորություններ կամ քիմիա

Ինչպես արդեն վերևում նշեցինք, սերմնահեղուկի որակի վրա ազդում է գրեթե ամեն ինչ, սակայն ամենատարածված ու բացասական իմաստով գործուն խթանիչներն են ծխելը, ալկոհոլը և թմրանյութերի գործածումը: 

Թմրանյութերի օգտագործումը 50 տոկոսով նվազեցնում է սերմնահեղուկի կոնցենտրացիան և արդյունքում հագեցնում է անպտղության: Մյուս վտանգը անաբոլիկների գործածումն է, որ հանգեցնում է սերմնահեղուկի շարժունակության և կենսունակության անկման:

6 գործոն, որոնք փչացնում են սերմնահեղուկի որակը (18+)Սեռավարակներ

Սեռավարակները, մասնավորապես՝ այսպես կոչված «նոր» սեռավարակները հիմնականում ախտանիշներ չեն ունենում կամ արտահայտվում են բավական ուշ: Դրանք պետք է արագ կանխարգելել, քանի որ տարբեր հաշվարկներով՝ սեռավարակի խորացումը 30 տոկոսով մեծացնում է անպտղության հավանականությունը: Եթե ցանկանում եք առողջ լինել, ապա տարվա մեջ գոնե 3 անգամ  պետք է պրոֆիլակտիկ ստուգման գնաք:

Գերտաքացում

Տղամարդկանց շրջանում բավական տարածում ունի այցելությունը շոգեբաղնիք: տղամարդիկ սիրում են գնալ և ժամերով «հալվել» 35 աստիճան տաքության մեջ: Սակայն սա ուղղակիորեն ազդում է սերմնահեղուկի վրա: Գերտաքացումը գցում է սերմնահեղուկի որակը, ազդում է շարժունակության և քանակի վրա:

Նոթբուք

Նոթբուքը այն գործոններից է, որ բխում է գերտաքացումից: Ոչ մի դեպքում նոթբուքը մի դրեք ծնկներին աշխատելու կամ խաղեր խաղալու համար: Բացի գերտաքացումից, ինչի մասին խոսվեց վերևում, այն նաև ճառագայթում է առաջացնում, եթե համակարգիչը միացված է համացանցին: Ճառագայթում գումարած գերտաքացում հավասար է անպտղության սկիզբ:

Նեղ ջինսեր ու ներքնազգեստ

Սա 21-րդ դարի ամենատարածված «խթանիչներից է»: Ամորձիները սեղմումը առաջացնում է արյան կանգ սեռական օրգանների շրջանում, սա էլ իր հերթին ազդում է էրեկտիլ ֆունկցիայի վրա, արյունը չի հասնում համապատասխան օրգաններին, սերմնահեղուկը մնում է «թերսնված», հետեւաբար նաև անառողջ:

Գերծանրաբեռնում

Սպորտով զբաղվելը կամ մարզասրահում բարձր քաշեր բարձրացնելը, իհարկե, օգտակար է ու անհրաժեշտ, սակայն մի՛ մոռացեք, որ գերծանրաբեռնումը անմիջական ազդեցություն ունի նաև սեռական ֆունկցիայի և սերմնահեղուկի վրա: Կարգավորեք ձեր մարզումները, որպեսզի չառաջանա անհավասարակշռություն: Պարապմունքները չպետք է խանգարեն օրգանիզմին, այլ հակառակը` նպաստեն, որ այն լինի ավելի ֆունկցիոնալ ու առողջ: Խուսափեք մկանների ու ընդհանուր օրգանիզմի գերծանրաբեռնումից:


 

 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol25/vat_e_spermayi_hamar_480.jpg

Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: Davbad (18.03.2015)
Դիտումներ: 3633 | Տեգեր: Տղամարդիկ, սեքս ուղեցույց, միայն տղամարդկանց համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ