![]()
  Cosmopolitan Դու մի քանի ամիս է հանդիպում ես տղայի հետ և արդեն պատրաստ ես լրջացնել հարաբերությունները ... բայց նա խուսափում է այդ թեմայից։ Դու մտածում ես, թե գիտես՝ինչու նա չի ուզում լրջացնել հարաբերությունները, և մտքումդ արդեն վատագույն տարբերակներն ես պտտեցնում...
Գրող Մայքլ Ջենը, մեր լսած առաջին ողջամիտ բացատրությունն է տվել այս մասին։ Եվ այսպես. Նախ սկսենք սկզբից։ Դու պետք է սկսես հասկանալ, թե ինչ է նշանակում տեսքի գիժ լինելը։ Երբ ես 10 տարեկան էի, իմ հայրը ինձ տարավ իր աշխատավայր՝ Ամանորի երեկույթին։ Նա խոստացել էր, որ Ձմեռ պապին անպայման կգա և նվերներ կբերի։ Երեկույթի ժամանակ, կյանքումս ամենամեծ նվերների կույտը տեսա՝ տարբեր չափերի ու ձևերի արկղեր, յուրաքանչյուրը՝ փայլուն թղթի մեջ փաթեթավորված։ Հետո ասացին, որ բոլոր երեխաները մեկական նվեր ընտրեն ու վերադառնան իրենց սեղանների մոտ։ Ես սարսափած էի։ Ո՞րն ընտրեմ։ Իսկ եթե վատ նվեր ընտրե՞մ։ Ինչո՞ւ չենք կարող սկզբից բացել նվերներն ու հետո որոշել։ Ո՞ւմ հիմար միտքն էր սա։
Գեղեցկության հետևից ընկնողները Տաս տարի անց սկսվեցին իմ առաջին ժամադրությունները։ Երբ մի բան նոր է, մենք՝ տղամարդիկ, միայն փայփլուն փաթեթավորումն ենք նկատում։ Մեզ շլացնում է ձեր ժպիտը,
Բաժանվելու վախը Լուրջ հարաբերությունները ձգձգելու այլ պատճառ էլ կա։ Մենք ծանր ենք տանում անհաջողությունը։ Մենք ձեր պես օժանդակող, վերականգնող համակարգ չունենք։ Օրինակ՝ ընկերուհիներիցս մեկը վերջերս գնացել մի երեկույթի, որտեղ հավաքվել էին 30 կին՝ իրենց լքված ընկերուհուն զվարճացնելու։ Իսկ հիմա, նույն տարբերակը տղամարդկանց դեպքում. «Սառա Մարշալ» ֆիլմում մի դրվագ կա, որտեղ գլխավոր հերոսը կանգնած է խոհանոցում, հեկեկալով վառում է իր նախկին ընկերուհու լուսանկարները։ Ահա թե որտեղ է տղամարդկանց օժանդակող համակարգը։ Մենք ընկճվում ենք, ու ինքներս մեզ ասում, որ մեղկելու բան ենք, դրա համար էլ չենք ուզում՝ սա մեզ հետ պատահի։
Ինչպե՞ս անել, որ տղան իրեն այնքան վստահ և ուժեղ զգա, որ համաձայնի այդ քայլին։ Պարզապես եղիր հոյակապ ընկերուհի, այն տեսակից, որը ողջունում է տղայի ընկերական կապերը։ Նույնիսկ պնդիր, որ նա պահպանի դրանք։ Եվ ժամանակ տուր նրան՝ բացահայտել քեզ։ Թույլ տուր, որ գեղեցկությունից զատ, արժանիքներդ էլ տեսնի, ու հասկանա, թե ինչ երջանկություն է քեզ հետ լինելը։
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 860 |
| | |