Տարբերակներ վեճից հետո հաշտվելու համար
  Ero-Mix chlannel Դուք նորից վիճել եք ձեր սիրելիի հետ... մի´ շտապեք անել առաջին քայլը հաշտվելու համար, եթե դեռ զայրացած եք, բայց եթե զգում եք, որ հանդարտվել եք, և դատողությունը ավելի ուժեղ է, քան զգացումները, ապա ընտրե´ք լավագույն տարբերակը հաշտվելու համար: Կյանքում հնարավոր չէ խուսափել վեճերից: Եվ անգամ, եթե դուք սովորել եք ըմբռնումով մոտենալ վեճերին, երբեմն շատ բարդ է լինում տիրապետել բացասական զգացումները:
![]() Եթե զգում եք, որ բարկությունը խեղդում է ձեզ, ապա գնացեք զբոսանքի, կամ զբաղվեք մաքրությամբ: Հոգեբանները գտնում են, որ երկու տարբերակն էլ օգնում են հանգստանալ: Վեճից հետո հաշտվելու լավագույն տարբերակը… Երբ ձեզ կզգաք հանգիստ, այդ ժամանակ մոտեցե´ք ձեր սիրելիին և ամուր գրկեք նրան` ականջին կամաց շշնջալով «սիրում եմ». հաջորդ քայլը կլինի նրանը, և հավատացեք` անտարբեր նա չի մնա:
Գուցե ձեր հաշտեցումը կավարտվի մեղմ համբույրով կամ ավելի բուռն շարունակություն կունենա, դա պահը ցույց կտա, բայց մի բան միանշանակ է ` ձեր սիրելին կգնահատի ձեր ` առաջին քայլը անելու պատրաստակամության ունակությունը: Վեճից հետո հաշտվելու լավագույն տարբերակը…
Եվ իսկապես, ինչու՞ չարանալ միմյանց հանդեպ և ինչու՞ տանջել սիրելի տղամարդուն. կյանքը շատ կարճ է և պետք չէ այն վատնել վեճերի, միմյանց մեղադրանքներ ներկայացնելու վրա: Կարողանում եք վիճել, կարողացեք նաև հաշտվել, այդ զբաղմունքը միանշանակ ավելի հաճելի է:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1532 |
| | |
