![]()
  ladynews.am Ավստրալական Գրաց քաղաքի Բժշկական համալսարանի գիտնականներն անցկացրել են յուրահատուկ հետազոտություն, որի արդյունքներով պարզել են, թե որ ամիսն է առավել նպաստավոր ինտիմ հարաբերությունների համար:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ սիրային կապերով ամենահագեցված ամիսը օգոստոսն է: Գիտնականները դա պայմանավորում են նրանով, որ արևը, որը ջերմացնում է մեզ ողջ ամառ, նպաստում է բարձր տրամադրություն ապահովող այնպիսի հորմոնների արտադրությանը, ինչպիսիք են սերոտոնինը և դոպամինը, իսկ տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց օրգանիզմում բարձրանում է 33%-ով: Արևային լույսը բարձրացնում է նաև D վիտամինի մակարդակը, որը պատասխանատու է օրգանիզմում վերոնշյալ փոփոխությունների համար: Մարդու օրգանիզմի վրա արևի ազդեցության գագաթնակերը գրանցվում է օգոստոսին: Ի հավելումն դրա' մարդիկ ավելի քիչ հագուստ են կրում, արձակուրդ են մեկնում, պարզապես' ավելի շատ են հասարակական վայրերում լինում, ինչը ինքնին մեծացնում է հեշտ սիրախաղերի ու արդյունավետ սեքսի հնարավորությունները: Սեպտեմբերը, որը հաջորդում է օգոստոսին, որքան էլ տարօրինակ է, զբաղեցնում է ընդամենը վեցերորդ տեղը: Հավանաբար' մադկային իմաստուն օրգանիզմը, զգալով մոտալուտ ցուրտ և պասիվ սեզոնի մոտեցումը, տրամադրվում է ոչ այնքան աշխույժ և ուրախ փուլին' աստիճանաբար տխրելով: Սեքսուալ ակտիվության նվազման կարգով ամիսները դասավորվում են հետևյալ կերպ. 1.օգոստոս, 2.հուլիս, 3.հունիս, 4.մայիս, 5.դեկտեմբեր, 6.սեպտեմբեր, 7.ապրիլ, 8.հոկտեմբեր, 9.մարտ, 10.հունվար, 11.նոյեմբեր, 12.փետրվար: Ինչպես նկատեցիք, հունվարը 10-րդ, իսկ փետրվարն ամենավերջին տեղում են: Վերջինս, թերևս, միայն Ավստրալիայի և Հարավային Ամերիկայի համար է համարվում սիրահարների ամիս:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1106 |
| | |