![]()
  cosmo.am Բոլոր աղջիկները հակված են փորփրելու ու վերլուծելու սիրային հարաբերություններդ: Սակայն ինքնակեղեքումից փրկելու համար Cosmo-ն խնդրեց փորձագետներին ուղիղ, իսկապես ուղիղ պատասխանել կին-տղամարդ հարաբերություններին առնչվող ամենատարածված հարցերին:
1. Նա ասում է, թե պատրաստ չէ լուրջ հարաբերությունների: Արդյո՞ք կմտքափոխվի: - Հավանաբար ոչ: 2. Նա ինձ հարցրեց, թե քանի տղամարդու հետ եմ քնել: Ինչպե՞ս խուսափեմ հարցին ուղղակիորեն պատասխանելուց: - «Դե, այդ թիվն ինձ մոտ ավելի մեծ է, քան Անջելինա Ջոլիի մոտ, սակայն Փերիս Հիլթոնին դեռ չեմ կարողացել գերազանցել»: 3. Ո՞րն է նրան ծնողներիս հետ ծանոթացնելու լավագույն տարբերակը: - Հրավիրիր նրան ծնողներիդ հետ որևէ հանգիստ միջավայրում սրճելու, բայց՝ մեկ ժամից ոչ ավելի: 4. Արդյո՞ք նորմալ է երբեք չկռվելը: - Այո՛, եթե դուք ընդունում եք, որ կան անհամաձայնություններ և քննարկում եք դրանք: 5. Նա ինձ տվել է իր հեռախոսի համարը: Ե՞րբ է պետք զանգել նրան: - 48 ժամ անց: Եթե դրանից ավելի ուշ զանգես, կընկալվի որպես միտումնավոր արարք, ավելի ճիշտ` կհիասթափեցնես նրան: 6. Ամեն անգամ ես հայտնվում եմ պարզապես ընկերոջ դերում: Ինչո՞ւ տղաներն ինձ չեն դիտում որպես զուգընկերուհի: - Առանց գիտակցելու՝ դու «պարզապես ընկերներ» ազդանշաններ ես ուղարկում՝ գուցե հետագայում մերժում չստանալու համար: Ավելի շատ ֆլիրտ արա. այն, ինչը թվում է չափազանց «ակնհայտ», հավանական է, որ ճիշտ նշանակետին խփի: 7. Մենք հաճախ ենք բաժանվում, իսկ հետո կրկին միանում: Դա նորմա՞լ է: - Ո՛չ: Մարդիկ բաժանվում են, որովհետև ինչ-որ բան կոտրվում է: Ուստի եթե չի ստացվում դա «նորոգել», մոռացիր նրան և առաջ շարժվիր: 8. Ես պետք է ձգտեմ կապվել իմ հակապատկերի՞ հետ, թե՞ մեկի, ում հետ մենք նման կլինենք: - Ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը: Իդեալական տարբերակում ձեր արժեքները (այն, ինչին հավատում եք, ձեր նպատակները) պետք է համընկնեն, իսկ ձեր անհատականությունները՝ լրացնեն միմյանց (նա լինի ինտրավերտ, դու՝ էքստրավերտ): 9. Աշխատավայրում նա մտերիմ գործընկերուհի ունի, որի մասին շատ է խոսում: Արժե՞ անհանգստանալ: - Գուցե: Առաջարկիր ուրբաթ երեկոն անցկացնել խմբով՝ բոլորդ միասին: Եթե նա չողջունի այդ գաղափարը, ուրեմն հնարավոր է, որ տարվել է այդ կնոջով: 10. Ինչպե՞ս կարող եմ պարզել, թե ինչպիսի ամուսին նա կլինի: - Հետևիր, թե ինչպես է նա վերաբերվում իր ընտանիքին, ընկերներին և գործընկերներին: Եթե նա մշտապես հարգալից և նվիրված է, ուրեմն լավ ամուսին կլինի: 11. Ինչո՞ւ են նրա տված պատասխանները բաղկացած մեկ բառից. դա ընդամենը տղայական երևո՞ւյթ է: - Այդպես էլ կա, բայց դա նաև ծուլությունից է: Մի՛ հանդուրժիր դա, հատկապես, երբ խոսակցությունը կարևոր է: 12. Ինչպե՞ս կարող եմ պարզել՝ նա մտովի դեռ իր նախկինի հե՞տ է: - Գլխավոր երեք նշաններն են՝ քեզ համեմատում է նրա հետ, շտապում է ձեր հարաբերություններին լրջություն հաղորդել կամ վիրավորական արտահայտություններ է անում նրա հասցեին: 13. Քանի՞ ժամադրությունից հետո է կարելի «քնել» նրա հետ: - Չորսը լավ թիվ է: 14. Ես սիրում եմ նրան, սակայն կասկածներ ունեմ: Դա նորմա՞լ է: - Կանխագուշակումներ անելը բնական է, բայց եթե կասկածներդ քեզ հանգիստ չեն տալիս, ուշադրություն դարձրու դրանց: 15. Լուրջ խոսակցությունների ընթացքում նա կատակներ է անում: Ինչո՞ւ: - Դա պաշտպանական մեխանիզմ է, և նա ժամանակ է շահում՝ հասկանալու, թե ինչ պետք է իրականում ասի: 16. Մենք ժամանակ ենք անցկացնում միասին, բայց ուշ երեկոյան նա հեռանում է՝ փոխանակ ինձ մոտ գիշերելու: Արդյո՞ք դա նշանակում է, որ նա մեր համատեղ անցկացրած ժամանակը դիտում է որպես ընդամենը սեքսի հրավեր: - Այո՛: 17. Նախկինում մեկ անգամ նա արդեն նշանված եղել է: Արդյո՞ք դա «կարմիր լույս» է: - Գուցե դա նույնիսկ լավ է. նա ցանկանում է ամուսնանալ, միայն թե՝ ճիշտ աղջկա հետ: Եվ պետք է հուսալ, որ այդ աղջիկը հենց դու ես: 18. Ինչպե՞ս կարող եմ մեծացնել երկրորդ ժամադրության հրավիրվելու իմ շանսերը: - Մոռացիր այն մասին, որ կարող է լինել երկրորդ հանդիպում: Այդպես դու ավելի մեծ բավականություն կստանաս և ավելի հմայիչ կլինես: 19. Նա սիրում է խոսել «աղջկական թոթովանքով»: Դա նյարդայնացնում է ինձ: Ինչպե՞ս կարող եմ ստիպել նրան այդպես չխոսել: - Կատակի տուր և փորձիր նմանակել նրան: 20. Որո՞նք են աշխատավայրից որևէ մեկի հետ ժամադրվելու կանոնները: - Եթե դուք նրա հետ նույն աստիճանակարգում եք, ուրեմն համարձակ գործի անցիր: Եթե դու նրա ենթական ես կամ հակառակը, զգուշորեն քայլեր կատարիր: 21. Ինչո՞ւ նա վերցրեց իմ հեռախոսահամարը, եթե չէր զանգահարելու: - Նա ցանկանում էր, որ իր ինքնասիրությունը շոյվի, այլ ոչ թե քո: 22. Նրա մոտ խանդի շրջան է սկսվել: Ինչպե՞ս հանգստացնեմ նրան: - Ասա, որ դա քեզ հունից հանում է, քանի որ այնպիսի զգացողություն է առաջանում, ասես ինքը քեզ չի վստահում: 23. Ինչո՞ւ է նա անուն առ անուն հիշում աշխարհի առաջնության բոլոր հաղթողներին, իսկ մեր առաջին ժամադրությունից ոչինչ չի հիշում: - Տղաները սովորաբար ընդհանուր պատկերն են մտապահում: Նա կմտաբերի, թե ինչ զգացումներ ուներ այդ օրը, բայց չի հիշի, թե ինչ էր ռեստորանի անվանումը: 24. Ո՞րն է դավաճանության սահմանումը: - Ցանկացած բան, ինչ չէիր ցանկանա, որ նա իմանար՝ լինի դա թեթև ֆլիրտային SMS, թե կրքոտ համբույր: 25. Ես մի քանի անգամ ժամադրության գնացի մի լավ տղայի հետ, բայց նա ինձ չի գրավում: Ինչպե՞ս ազատվեմ նրանից: - Անպայման չէ նրան ասել այն, ինչ զգում ես: Ասա. «Ես հիմա պատրաստ չեմ զուգընկեր ունենալ: Ես ինձ վատ եմ զգում, քանի որ դու շատ լավն ես»: 26. Ինչպե՞ս նրանից ստանամ ավելի շատ օգնություն: - Շողոքորթելով: Նրան ասա. «Դու այնքան լավ ես ....... անում»: 27. Ինչպե՞ս ազատվեմ մի տղայից, ով հետապնդում է ինձ և արհամարհում իմ ակնարկները: - Հեռացիր: 28. Ես այնքան էլ ջերմ չեմ նրա ընկերների հետ: Արդյո՞ք դա նորմալ է: - Այո՛: Դու նրանց հետ պետք է պարզապես ընկերական լինես, այլ ոչ թե լինես նրանց ընկերը: 29. Երբեմն խանդում եմ նրան ընկերուհիների հանդեպ: Ինչպե՞ս հաղթահարեմ դա: - Մոտիկից ճանաչիր նրանց: Սիրելիիդ կողքին եղիր, երբ նրանք հանդիպում են, և հրավիրիր նրանց շոփինգի միայն քեզ հետ: 30. Ե՞րբ է ճիշտ ասել նվիրական «Ես քեզ սիրում եմ» խոսքերը: - Սպասիր առնվազն 90 օր: Այդքան ժամանակ է պահանջվում՝ համոզվելու, որ ձեր միջև միայն կիրք չէ: 31. Մենք այլևս չենք ժամադրվում և միասին որևէ տեղ չենք գնում: Արդյո՞ք դա վատ նշան է: - Հնարավոր է: Միասին արկածախնդիր բաներ անելը խթանում է դոպամինը՝ քո ուղեղի` սիրո համար պատասխանատու քիմիական միացությունը: 32. Նա ֆլիրտ է անում անմիջապես իմ աչքի առջև: Ո՞րն է պատճառը: - Անվստահությունը. նա կարիք ունի ապացուցելու, որ դեռևս ցանկալի է... 33. Իմ քաշն ավելացել է, բայց նա ասում է, թե չի նկատում դա: Արդյո՞ք նա ստում է: - Ամենայն հավանականությամբ, բայց սա չի նշանակում, թե դա նրա համար կարևոր է: 34. Որքա՞ն պետք է սպասեմ, որպեսզի բաժանումից հետո կրկին ժամադրվենք: - Ամենաքիչը ութ շաբաթ: Եթե դրանից ավելի շուտ համաձայնես հանդիպել, կվանես նրան: 35. Ես հոգնել եմ հաշիվը նրա հետ մշտապես կիսելուց: Կարո՞ղ եմ այդ հարցը բարձրացնել՝ առանց նրան վիրավորելու: - Դժվար թե: Առաջարկիր, որ հերթով վճարեք. այդպես դուք մեկդ մյուսիդ կհյուրասիրեք: 36. Ճի՞շտ է արդյոք, որ եթե մինչև ամուսնանալը միասին են ապրում, ապա հավանականությունը, որ կամուսնանան իրար հետ, նվազում է: Սովորաբար՝ այո՛: 37. Ես 30-ն անց եմ և դեռ չեմ ամուսնացել: Արդյո՞ք հավանական է, որ երբեք չեմ ամուսնանա: - Ո՛չ: Ըստ վիճակագրության՝ 30-ն անց կանանց մոտ ամուսնության հավանականությունը բավական բարձր է: 38. Ինչո՞ւ է նա ասում. «Ցավում եմ, որ դու այդպես ես հասկացել»: - Նա ցանկանում է անկեղծորեն ներողություն խնդրել, բայց այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչն է սխալ արել: 39. Ես տանել չեմ կարողանում նրա ծնողներին: Ինչպե՞ս վարվեմ: - Մտածիր այն դրական հատկանիշների մասին, որոնք քո սիրելին գնահատում է նրանց մեջ, և դու կտեսնես նրանց այնպիսին, ինչպիսին նրանց տեսնում է քո զուգընկերը: 40. Արդյո՞ք հաջողություն են ունենում չափազանց բաց հարաբերությունները: - Ո՛չ: 41. Երբեք չեմ տեսել նրան լաց լինելիս: Սա տարօրինա՞կ է: - Ո՛չ, տղաները մեծանում են այն համոզմամբ, որ արցունքները տղամարդուն վայել չեն: Ուրեմն պետք է ասես նրան, որ քո կարծիքով՝ հոգին դիմացինի առաջ բացելն ու զգացմունքներին տրվելը սեքսուալ է: 42. Ինչպե՞ս հասկանամ, որ իմ մշտական սեռական զուգընկերը ցանկանում է ժամադրել ինձ: - Եթե նա, բացի սեքսից, փորձում է քեզ հետ նաև այլ կերպ ժամանակ անցկացնել, օրինակ՝ քեզ ճաշի հրավիրելու թույլտվություն է խնդրում: 43. Ես միշտ իմ հարաբերությունները համեմատում եմ իմ ընկերների հարաբերությունների հետ, հատկապես՝ երբ նրանց զգացմունքների բոլոր արտահայտությունները կարող եմ տեսնել Facebook-ում: Արդյո՞ք դա խնդիր է: - Այո՛, դա առաջացնում է ակնկալիքներ և չիրականանալու դեպքում`նեղսրտություն: Եթե չես կարողանում ազատվել այդ սովորությունից, հեռացրու այդ զույգերին քո Facebook-ի թարմացվող լուրերի հոսքից: 44. Նա ոչ ոքի հետ չի հանդիպել մի քանի ամսից ավելի: Արժե՞ զգուշանալ: - Գուցե, բայց հնարավոր է` նա չի գտել մեկին, ում կողքին կուզեր լինել միշտ: Ուրեմն թույլ տուր նրան համոզվել դրանում: 45. Արդյո՞ք ճիշտ է ջղային վիճակում երբեք անկողին չմտնել: - Ո՛չ: Ավելի լավ կլինի քնել և «սառել», քան ծամծմել այդ հարցն այն ժամանակ, երբ զգացմունքային և գրգռված եք: 46. Կարծում եմ, որ ես նրան դուր եմ գալիս, բայց նա ընկերուհի ունի: Ի՞նչ պետք է անեմ: - Ոչինչ: Եթե նրա զգացմունքներն իրական են, նա ինքն ընտրություն կկատարի: 47. Ես սեռական հարաբերություն եմ ունեցել ընկերներիցս մեկի հետ: Ինչպե՞ս հասկանամ, թե նա ինչ պլաններ ունի: - Ասա, որ լավ ժամանակ անցկացրիր նրա հետ, ապա ֆլիրտի ձևով հարցրու. «Լավ, իսկ հիմա ի՞նչ ենք անելու»: 48. Ինչպե՞ս կարող եմ հասկանալ նախկինիս հետ մեր հարաբերությունները: - Միայն փաստերով. որքան ժամանակ եք միասին եղել, ով նախաձեռնեց բաժանումը... Այնուհետև մոռացիր այդ թեման: 49. Ճի՞շտ է արդյոք, որ պետք է ամուսնանալ լավագույն ընկերոջ հետ: - Ո՛չ: «Ընդմիշտ լավագույն ընկերներ» լինելը սպանում է այն զգացմունքները, որոնք քեզ անհրաժեշտ են ավելի երկար հարաբերություններ ունենալու համար: 50. Ես դեռևս ունենում եմ կրքոտ հրապուրանքներ, չնայած ամուսնացած եմ: Արդյո՞ք դա առողջ երևույթ է: - Այո՛: Կրքոտ հրապուրանքները քեզ տալիս են այն չամուսնացած չարաճճի աղջկա հմայքը, որին չկարողացավ դիմադրել քո տղամարդը, երբ առաջին անգամ հանդիպեց քեզ:
Աղբյուրները՝ դոկտոր Ջեֆրի Բերնսթայն («Why Can't You Read My Mind?»), դոկտոր Քրիստի Հարթմեն («It's Not Him, It's You» ), դոկտոր Դեյվիդ Վեքսլեր, Միջանձնային հարաբերությունների ինստիտուտի հիմնադիր Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար. Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1225 |
| | |