Նոր բացահայտումներ սիրո և սիրելիին գայթակղելու մասին
 

   Ero-Mix channel

Գիտնականները կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների մասին բազմաթիվ հետազոտություններ են կատարում, և արդյունքները անհավանական են: Ծանոթացիր վերջին բացահայտումներին. բավական նոր ու հետաքրքիր բաներ կգտնես:

 

Հետևյալ քայլերը կարող են երկուսիդ ավելի մոտեցնել

 

Մարմինդ ավելի շուտ է սիրահարվում, քան ուղեղդ

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ սիրահարվելը զգացմունքային ճանապարհորդություն է, որը ժամանակ է պահանջում: Մինչդեռ քո մարմինը շատ ավելի արագ է արձագանքում: Բժիշկների հավաստմամբ, երբ սիրահարված ես, ուղեղդ քիմիական նյութեր է արտադրում, որոնք ստիպում են քեզ խելագարի պես զգալ յուրաքանչյուր մեկ հինգերորդ վայրկյանը մեկ: 

Հետևյալ քայլերը կարող են երկուսիդ ավելի մոտեցնել

Գիտականորեն ապացուցված է, որ զուգընկերոջդ հետ ավելի կապվելու բազմազան մեթոդներ կան: Կարևորն այն է, որ դրանց արդյունքում մարմինն ակտիվորեն սկսում է արտադրել օքսիտոցին, որը հայտնի է նաև սիրո հորմոն անունով:

Սահեցրու մատներդ նրա թևի վրայով, երբ միասին հեռուստացույց եք դիտում

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման թեթև, փետուրային հպումները խթանում են օքսիտոցինի հոսքը:

Շքեղ ընթրիքի գնացեք

Միասին համեղ ուտեստներ ճաշակելը, ապացուցված բան է, նույնպես խթանում է այդ նյութերի առատ հոսքը:

Փաթաթվեք միասին փափուկ վերմակով

Շատ գիտնականներ գտնում են, որ լավ զգացողություններ փոխանցող այդ հորմոնն արտադրվում է, երբ տաքուկ և հարմարավետ է:

Սերը իրականում կարող է մեղմել ցավը

Բժիշկները բացահայտել են, որ ուղեղի վրա կոնկրետ հատված գոյություն ունի, որն արձագանքում է սիրուն: Պարզվում է, որքան էլ տարօրինակ է, նույն հատվածը պատասխանատու է նաև ցավի համար, և համաձայն Սթենֆորդի համալսարանի աննախադեպ ուսումնասիրության` կարող ես դադարեցնել ցավը` պարզապես մտածելով ընկերոջդ մասին, քանի որ և՛ սիրո, և՛ ցավի համար պատասխանատու է միևնույն զգայական կետը:


 

HD որակով դիտել այստեղ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol25/paster_ser_p.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (16.02.2015) | Հեղինակ: Ero-Mix channel W
Դիտումներ: 2287 | Տեգեր: Երկուսով | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ