Կատարյալ համբույրի 6 գաղտնիք
 

   FB

 


 

Կատարյալ համբույրի 6 գաղտնիք Մի քանի պարզ խորհուրդ հաճույքով համբուրվելու համար: Իսկ թե որերորդ ժամադրության ընթացքում պետք է համբուրվեք, որոշեք ինքներդ:

Սկսենք նրանից, որ յուրաքանչյուրը կարող է սովորել համբուրվել: Եվ այսպես. եթե հստակ որոշել եք հենց այսօր առաջին անգամ համբուրել ձեր ընտրյալին, մեր խորհուրդներն անպայման կօգնեն ձեզ:

Խորհուրդ 1
Նախապես մտածեք, թե որտեղ և երբ է դա տեղի ունենալու: Ավելի լավ է դրա համար ռոմանտիկ իրավիճակ ստեղծել, որտեղ ձեզ ոչ ոք չխանգարի: Թույլ լույսը կամ մոմերն ամենահարմար տարբերակն են առաջին համբույրի համար:

Խորհուրդ 2
Մի կողմ թողեք ամաչկոտությունը, եթե անգամ մինչ այդ երբեք «մեծավարի» չեք համբուրվել: Ձգացմունքայնությունը կօգնի ձեզ այն կրքոտ և անմոռանալի դարձնել:

Խորհուրդ 3
Հոգացեք մաքուր և թարմ շնչառության մասին: Եթե մինչ այդ ձեզ չի հաջողվել մաքրել ատամները, օգտագործեք ծամոն, խնձոր կամ մի ճյուղ մաղադանոս:

Խորհուրդ 4
Համբույրի ժամանակ շուրթերը մի լարեք, հակառակ դեպքում զուգընկերոջը կթվա, որ ձեզ հաճելի չէ իր հետ համբուրվել:

Խորհուրդ 5
Ձեր զուգընկերոջը համբուրելիս անշարժ մի՛ նստեք: Գրկեք նրա պարանոցը կամ ուսերը, շոյեք նրա մազերը, որպեսզի ձեր զգացմունքներն արտահայտվեն ոչ միայն համբույրի միջոցով, այլեւ շարժումներով:

Խորհուրդ 6
Բացի այդ, գոյություն ունեն որոշակի իրավիճակներ, երբ ավելի լավ է խուսափել համբուրվելուց: Պետք չէ համբուրվել բազմամարդ վայրերում, պնդել համբույրի մասին, եթե ձեր զուգընկերն դա չի ցանկանում: Պետք չէ առաջին համբույրից առաջ «խիզախության համար» ալկոհոլ օգտագործել. այդ կարող է վանել ձեր զուգընկերոջը:

Սակայն տեխնիկական հնարքները յուրացնելը դեռևս չի նշանակում, որ համբույրն անպայման ձեզ հաճույք կպատճառի:
Համբույրին երկու հոգի են մասնակցում: Տեխնիկան փորձի հետ է կապված, բայց համբույրն իսկապես անմոռանալի կդարձնեն միայն անկեղծ զգացմունքներն ու կիրքը:

Աղբյուրը:


 

HD որակով կարդալ այստեղ:


<

 

HD որակով կարդալ այստեղ:


 

HD որակով կարդալ այստեղ:


 

HD որակով կարդալ այստեղ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol24/kataryal_hambowyri_6_gaghtniq_p.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (29.12.2014) | Հեղինակ: FB W
Դիտումներ: 6142 | Տեգեր: Երկուսով, համբույր, սեքս ուղեցույց | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ