Kiss.am
Կանացի ամսագրերի նոր թեման կյանքի ճիշտ ուղեկից գտնելու մասին հոգեբանների խորհուրդներն են: Որպես կանոն, ձեզ պատմում են, թե ինչպես ճիշտ ընտրություն կատարել և կյանքի հարմար ուղեկից ընտրել՝ միաժամանակ խուսափելով սխալներից: 1. Միայնակները: Դրանք այն տղամարդիկ են, ովքեր երկար ժամանակ ինքնուրույն են ապրել: Հատկապես անհուսալի են նրանք, ովքեր խուսափում են կամ կապ չեն պահպանում իրենց հարազատների հետ: Ամբողջ ժամանակն իրենց են նվիրում և այդպիսի կյանքից հաճույք են ստանում: Բնականաբար, ամուսնությունը նրանց զրկելու է այդ ազատությունից, ինչը նշանակում է, որ այդ նրանց մոտ միայն դժգոհություն է հարուցելու, ոչ ավելին: Այդպիսի տղամարդկանց համար ամուսնությունը «կապող շղթա» է, և եթե անգամ նրանք կապկպվեն այդ շղթայով, հետո այն պոկելու միջոցներ են փնտրելու:
2. Սև կամ սպիտակ: Սրանք այն դեմքերն են, ովքեր ամեն ինչ ընդունում են կա՛մ որպես հաղթանակ, կա՛մ պարտություն, նրանց մոտ միջինը չկա: Նրանց համար մարդկային զգացմունքները բարձրագույն մաթեմատիկա են: Նրանք չափից դուրս ռացիոնալ են: Չեն կարողանում ու չեն ցանկանում ուրիշների արարքներին տարբեր տեսանկյուններից մոտենալ: Կյանքը նրանց հետ բարդ ու լարված կլինի:
3. Երազողներ: Մարդիկ, ովքեր իրենց երևակայական աշխարհում են ապրում և չեն ցանկանում հրաժարվել իրենց կենսակերպից: Յուրաքանչյուր հարաբերություն, առավել ևս՝ ամուսնությունը, բեռ է նրանց համար, որը կարող է ստիպել կյանքը տեսնել այնպիսին, ինչպիսին կա, ինչն էլ նրանց համար անընդունելի է:
4. Տղամարդիկ, ում համար հավատարմությունը ոչինչ չի նշանակում: Այդ բառը բացակայում է նրանց բառապաշարից: Նրանք չեն կարողանում և չեն ցանկանում զուգընկերուհու հանդեպ հավատարիմ լինել և չեն հասկանում, թե ինչու իրենց ամուսնությունը չի կարող ամուր լինել: Մի քանի տարի անց կամ ավելի շուտ, այդ ամուսնությունը կործանվում է:
5. Ամաչկոտներ: Երբ դուք ընտանիք եք կազմում, առօրյայում միմյանց մասին տեղեկություններ եք փոխանակում: Բայց կան մարդիկ, ովքեր ավելի շատ նախընտրում են փակվել իրենց մեջ, իրենց մտքերի հետ միայնակ մնալ, քան շփվել շրջապատի հետ: Դրանք ամաչկոտ կամ բարդույթավորված մարդիկ են: Ավելի լավ է խուսափել նման մարդկանցից, քանի որ կահույքի հետ շփումը ձեզ հաճույք չի պատճառի:
6. Բծախնդրություն: Սկզբում դա շատ քնքուշ ու նույնիսկ զվարճալի է թվում, երբ մարդը շատ մեծ ուշադրություն է դարձնում սննդի մանրուքներին, բնակարանի դասավորվածությանը և այլն: Բայց ժամանակի ընթացքում դա ձանձրացնում ու բարկացնում է, հատկապես եթե փորձում են իրերի նկատմամբ նման վերաբերմունքը նաև ձեզ պարտադրել:
7. Երեխաների նկատմամբ սիրո բացակայություն: Երբ ուրիշի երեխաները նրա մոտ ոչ մի զգացմունք չեն առաջացնում, բացի բարկությունից, դժվար թե նա իր երեխաներին սիրով վերաբերվի:
8. Ինքնավստահություն, ինքնահուսալիություն, ամեն ինչում առաջին տեղում սեփական «Ես»-ը: Ինքնագնահատականի բարձրացում՝ մյուսինն իջեցնելու հաշվին: Այստեղից էլ առաջանում է պահանջատիրությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամից:
9. Տղամարդիկ, ովքեր երկար են ընտրել և հիմա չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել: Այո՛, ամուսնության հարցին պետք է մոտենալ ոչ միայն երբ սեր կա, այլև մի փոքր հաշվարկով: Դա կօգնի ամրացնել ձեր ընտանեկան կապը:
Ինչպես հաջող ամուսնանալ Խորհուրդներ, որոնք կօգնեն աղջիկներին ամուսնանալ Ո՞րն է ամուսնական զույգերի տարիքային իդեալական տարբերությունը 10 խորհուրդ դեպի երջանիկ ամուսնություն Հարց հոգեբանին. Սիրում եմ ամուսնացած տղամարդու Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1003 |
| | |
Իդեալիզմն ու ռոմանտիկան վաղուց արդեն նորաձև չեն (թեև հազվադեպ հանդիպում են այնպիսի մարդիկ, որոնց համար սերն ինչ-որ արժեք ունի): Հաշվարկը դարի գլխավոր գաղափարն է: Բնականաբար, փոխվում են նաև մարդկանց կարծրատիպերը: Թեև հարկ է նշել, որ եթե դեռ 7-8 տարի առաջ կանացի գրեթե բոլոր հրատարակությունները, հետևելով ընթերցողների տրամադրությանը, կանանց առաջարկում էին ընտրել բացառապես ֆինանսական անկախություն, ապա հիմա շատ կանայք արդեն գիտակցում են, որ ավելի լավ է հետևել ընտանեկան հին արժեքներին, քանի որ դրանք, ի տարբերություն աշխատանքային կարիերայի, բնականոն կյանքի մեծ հնարավորություններ են ենթադրում: