Ինչպե՞ս պահել երազանքի աղջկան
 

   youandworld.am

Շատ հաճախ, երբ մենք գրավում ենք մեր երազած աղջկա սիրտը և սկսում ենք նրա հետ ընկերություն անել, փորձում ենք ամեն կերպ պահել նրան և հենց այդ ժամանակ էլ թույլ ենք տալիս սխալներ, որոնց պատճառով նա մեզ լքում է: Ձեզ ենք ներկայացնում մոտեցում, որը կարող է օգնել Ձեզ Ձեր կողքին պահել Ձեր երազանքի աղջկան և գեղեցիկ ձևով վերահսկել իրավիճակը:

 

 

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչ անել, որ Ձեր երազանքի աղջիկը, ում հետ ընկերություն եք անում, Ձեզ չլքի.


1. եղե´ք կայուն,
Երբ Դուք գտնում եք Ձեր երազանքի աղջկան, ինքներդ Ձեզ փոխելու բնական հակում է առաջանում պայմանավորված նրանով, որ փորձում եք նրան ավելի շատ դուր գալ։ Դուք սկսում եք լսել այնպիսի երաժշտություն, ինչպիսին նա է լսում, ուտել այն, ինչ նա է ուտում, անել բաներ, որ նրան են դուր գալիս: Մի խոսքով, ցույց եք տալիս, որ չունեք կայուն բնավորություն: Մի´ փոխեք Ձեր ճաշակը և հետաքրքրությունները, և այն Ձեր ընկերուհու ճաշակին մի´ նմանեցրեք. դա մեծագույն սխալ է, նույնիսկ այն դեպքում, եթե նա ասում է, որ ուզում է՝ Դուք փոխվեք։ Եթե Դուք դա անեք, նա կձանձրանա Ձեզնից:

2. ունեցե´ք նպատակ և հետաքրքիր կյանք,
Կանայք սիրում են այն տղամարդկանց, ովքեր ունեն ձգտում ու նպատակ, որը տարբերվում է իրենցինից: Դուք պետք է ունենաք կյանք, որում ամեն ինչ ինքնահոսի առաջ է շարժվում: Գուցե Դուք մտածեք, թե նա կցանկանա, որ թողնեք Ձեր բոլոր ընկերներին և հոբիները՝ հանուն իրեն, բայց հենց դա էլ կարող է դառնալ Ձեզնից ձանձրանալու պատճառ: Գրավիչ տղամարդն ունենում է նպատակ և մեծ ու հետաքրքիր կյանք, որի մասն է դառնում կինը: Այդպիսի տղամարդն ամեն ինչ պատուհանից չի շպրտում, երբ նրա կյանքում կին է հայտնվում:

3. չափազանց շուտ ամբողջովին մի´ նվիրվեք,
Տղամարդն ավելի արագ է գայթակղվում հարաբերությունների սկզբնական փուլում. գրեթե միշտ տղամարդիկ են սիրահարվում առաջինը: Եթե Դուք ասում եք նրան, որ սիրում եք և ուզում եք նրա հետ լինել հավետ կամ այլ նման խոսքեր, օրինակ՝ «Դու ինձ գերել ես», «Ես քոնն եմ», Դուք սխալ եք գործում: Դա ռոմանտիկ է, բայց կինը կասկած է ուզում, նա ուզում է, որ Դուք լինեք իրենը 90, բայց ոչ երբեք 100 %-ով: Մի քանի ամսից հետո Դուք կարող եք թույլ տալ Ձեզ այդպիսի քայլեր, բայց ուշադի´ր եղեք և ճշտե´ք` արդյոք նրան չեք կորցնում:

շարունակությունը՝ այստեղ:


 

HD որակով դիտել այստեղ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol25/erazanqi_axjik_p.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Davbad (24.02.2015) | Հեղինակ: youandworld.am W
Դիտումներ: 1922 | Տեգեր: Երկուսով | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ