Ինչպե՞ս լինել հոգեպես ընկեր
 

   erkusov.com

 

Եղեք անկեղծ: Անազնիվ անձնավորությունը հնարավորություններ չունի ունենալու լավ ընկերներ: Փորձեք պահել ձեր խոստումները, արեք այն ինչ ասում եք և ամենակարևորը մի՛ ստեք: Եթե դուք մեղավոր եք ձեզ զգում ձեր ընկերոջ առաջ, ասեք նրան դա:  Նա անպայման կհասկանա ձեզ և կների:Բարեկամությունը ընկերության մեջ նույնպես չի խանգարի:

Եթե նա ձեզ գաղտնիք է վստահում, պետք չէ դրա մասին ուրիշ մեկը իմանա:

Մի՛ քննադատեք ձեր ընկերուհուն նրա մեջքի ետևում: Բամբասանքը ոչ ոք չի սիրում: Երբեք մի՛ ասեք ձեր ընկերոջ մասին այն,  ինչը նրա երեսին չէք ասում և թույլ մի՛ տվեք ուրիշներին վատը խոսել նրա մասին: Նրա մասին վատաբանություններ լսելու դեպքում ձեր արձագանքը հետևյալը պետք է լինի. թույլ տվեք՝ ես դա պարզեմ հենց նրանից, իսկ քանի դեռ համոզված չեմ ձեր խոսքերի ճշմարտացիության մեջ, խնդրում եմ չքննարկել այս ամենը:
 

Միշ՛տ վարվեք նրա հետ այնպես, ինչպես կցանկանայիք, որ նա վարվեր ձեզ հետ: Մի՛ արեք և մի՛ ասեք նրան այն, ինչը չէիք ցանկանա, որ ձեզ ասեին:

Մի՛ օգտագործեք ձեր ընկերներին ձեր սեփական ինքնագնահատականի բարձրացման համար: Դուք ունեք ձեր սեփական արժեքները: Դրանք չեն կարող չափվել նվերով կամ գումարներով: Թողե՛ք նրան սեփական ցանկությամբ իր նախընտրած տարածքում, մի՛ արգելեք նրան շփվել այլ մարդկանց հետ կամ պարզապես միայնության մեջ լինել: Ընկերությունը չի կարգադրում միշտ և ամենուր միասին լինել:


Իսկական ընկերները չեն մրցակցում իրար հետ, չեն նախանձում իրար, այլ օգնում են և անկեղծորեն ուրախանում միմյանց համար:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol24/linelynker.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (06.10.2014) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 1509 | Տեգեր: Երկուսով, կին-տղամարդ հարաբերություններ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ