Ինչու՞ են դավաճանում ամուսինները
![]()
  Kiss.am ![]() ![]() «Աշխարհում միմյանց դավաճանելու այնքան պատճառներ կան, որքան մարդ կա երկրագնդի վրա»,- բացատրում է ընտանեկան հոգեբան Պոլինա Միշչինան: Հաճախ դա տեղի է ունենում մարդու ինչ-որ բան փոխելու պահանջից: Սեքսը ավելի շուտ դավաճանության «ախտանիշ» է, ոչ թե պատճառ: Այնպես որ, Աստված մի՛ արասցե, եթե դա ձեզ հետ տեղի ունենա, առաջին հերթին մտածե՛ք` արդյոք ի՞նչն է ձեր սիրելիին ստիպել նման քայլի դիմել. Փորձե՛ք հիշողությունը փորփրելով` ձեր հարաբերությունների մեջ հայտնաբերել այն պահը, երբ ամեն ինչ դեպի վար գնաց: «Դուք պարտավոր եք հասկանել ձեր սխալները, նախքան հետևանքների վրա հասնելը»,- խորհուրդ է տալիս հոգեբան Միշչինան, նա նշում է 4 հիմնական պատճառներ, որոնց հետևանքով տղամարդիկ դավաճանում են: Հավատարմությունը պահպանելն արժանիք է, ճաշակելը` պատիվ: 1. Ուշադրության պակաս Իհարկե, տղամարդիկ հաճախ դավաճանում են, որովհետև վերջին անգամ իրենց կնոջ հետ երեք ամիս առաջ են սեքսով զբաղվել: Բայց երբեմն նույնիսկ նրանք, ովքեր տանը կանոնավոր սեքսով են զբաղվում, սիրուհիներ են ձեռք բերում: Ի՞նչն է պատճառը: «Դավաճանությունը միայն սեքս չէ, երբեմն դրա պատճառն այն է, որ տղամարդը տանը քիչ ուշադրության է արժանանում»: Նա սկսում է մի ուրիշ կնոջ հետ հանդիպել, որպեսզի ոչ թե մերկ տեսնի նրան, այլ որովհետև այդ կինը սիրահետում է, հաճոյախոսություններ է անում, և այդ կնոջ կողքին տղամարդն իրեն թագավոր է զգում: Ինչպե՞ս լուծել խնդիրը Երբ մարդիկ բավական երկար ժամանակ են ապրում միասին, ընտելանում են մեկը մյուսին, աստիճանաբար դադարում են ուշադրություն հատկացնել դիմացինին: Տղամարդուն միշտ անհրաժեշտ են Ձեր քնքշություններն ու հաճոյախոսությունները: Այսուհետև հենց որ նա տուն գա, ուղղակի գրկե՛ք ու համբուրե՛ք նրան: Հետո քնքշորեն նայե՛ք նրան և ասացեք. «Այսօր ողջ օրը քեզ կարոտել եմ»: Դուք կզարմանաք, թե տրամադրությունը ինչպես կփոխվի և… այդ երեկո նա անճանաչելի կդառնա: 2. Հարաբերությունները խզել Որոշ տղամարդիկ վախենում են երես առ երես խոսակցությունից, հատկապես երբ խոսքը վերաբերում է հարաբերությունները խզելուն: Մի քանի երկչոտ ակնարկներից հետո կտրուկ վերջակետ են դնում: Իրականում տղամարդիկ ուղղակի վախենում են և ինքնախաբեությամբ են զբաղվում, նրանց թվում է, եթե կնոջ երեսին ասեն. «Կներես, բայց ամեն ինչ վերջացած է», - իրենց կողմից դաժանություն ու անմարդկային քայլ կլինի: Սակայն երբ ամեն ինչ իբր թե ինքն իրեն ավարտվում է, մտածում են` ճակատագրի կամքով էր: Նրանք ամեն ինչ վերջացած են համարում, ուզում են, որ իրենց միջև կապերը խզվեն, բայց սպասում են, որ կինն առաջինը հարաբերությունները պարզի ու խզի` նրան ամեն կերպ դրան մղելով: Իսկ դրա համար դավաճանությունը, համաձայնե՛ք, անվրեպ տարբերակ է: Ինչպե՞ս լուծել խնդիրը Իրադարձությունների այդպիսի շրջադարձից խուսափելու համար պետք է ամուսնու հետ հաճախ սրտաբաց խոսել: Փորձե՛ք ընկերանալ նրա հետ, արտահայտվելու հնարավորությու՛ն տվեք: Հնարավորինս խուսափե՛ք իր արարքների համար կշտամբել նրան: Թող նա ձեր մեջ հենարան ու խրախուսող տեսնի: Այդպիսի զրույցները պետք է անցկացնել առանց երեխաների ներկայության, ո՛չ ամուսնական անկողնում և ո՛չ էլ միացրած հեռուստացույցի մոտ: Անկեղծ զրույցներն ընտանեկան կյանքի խիստ կարևոր կողմերից են: Դուք պետք է միմյանց հասկանաք, ներթափանցեք կողակցի հոգու խորքը: Տղամարդը եթե կարողանում է վստահել կնոջը, նրա հետ բացեիբաց քննարկել իր խնդիրները, շատ է գնահատում այդ: Դուք էլ ժամանակին կկարողանաք կանխել վերահաս վտանգը: ![]() 3. Բնազդներ Արտամուսնական կապեր ունեցող մարդիկ մշտական լարվածություն ու տագնապ են զգում: Այդ ապրումները կարող են հանգեցնել նևրոզների: Ամեն ինչում մեղադրե՛ք Դարվինին. «Արուի կոչումն է, որ բեղմնավորի էգին»: Երբեմն տղամարդիկ չգիտակցված արարքներ են կատարում, որոնց պատճառը հենց իրենց բնազդն է: Բոլոր տղամարդիկ էլ սեքսի, իսկ ավելի ճիշտ` իրենց «սերմերը տարածելու» պահանջ են զգում: Մի՞թե կարծում եք` չափազանց սեքսուալ տղամարդիկ դա կարող են իրականացնել առանց կնոջ օգնության: Դժվար թե դա նրանց բավականություն պատճառի: Շատ հաճախ տղամարդիկ իրենք էլ են տառապում իրենց անհագուրդ ցանկություններից, բայց չեն կարողանում իրենց վերահսկել: Ինչպե՞ս լուծել խնդիրը Սեքսն ընտանեկան հարաբերությունների ամենակարևոր բաղադրիչներից է: Հաճախ տղամարդը սեքս է ուզում, իսկ կինը կարծում է, որ ցանկասեր ապուշ է: Հակառակ ձևով պետք է վարվել. նրան առաջարկե՛ք նոր ձևեր փորձել, հնարամտություն և նախաձեռնություն ցուցաբերե՛ք: Միայն այս կերպ կարող եք բավարարել ձեր ամուսնուն: Նա այլևս ուրիշ կնոջ կարիք չի ունենա: Այ, եթե նա ինչ-որ տեղից անկողնային նոր ձևերի մասին գիտի, ապա պետք է մտահոգվել. ինքներդ նորարար եղե՛ք, որ նա նորություններ չփնտրի: Անգլիացի հոգեբան Հանս Այզենկի կարծիքով արտամուսնական կապերի մեջ են մտնում էքստրավերտ խառնվածք ունեցող մարդիկ, ովքեր առանց նոր տպավորությունների չեն կարող ապրել: 3. «Սկավառակը» փոխե՛ք Պատկերացրեք, որ ողջ շաբաթվա ընթացքում միևնույն ձայնասկավառակն եք լսում: Երգի կատարողը ձեզ շատ է դուր գալիս և անընդհատ ուզում եք նույնը լսել: Սակայն պահ է գալիս, որ ինչ-որ նոր երգ եք ուզում կամ այն, որը վաղուց չեք լսել: Դուք ձայնասկավառակը չեք թաքցնի գրապահարանի հեռու անկյունում, որ այլևս երբեք չհանեք, ո՛չ, դուք ընդամենը փոփոխության կարիք ունեք: Նույնն է նաև ձեր հարաբերություններում: Շատերն ասում են` կենցաղը սպանում է սերը: Բայց դա տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ դուք եք թույլ տալիս: Ինչպե՞ս լուծել խնդիրը Տղամարդը հարմարավետության ու տպավորությունների կարիք ունի: Սա մի՛շտ հիշեք: Չպետք է վերածվել տնային միապաղաղ տնտեսուհու: Հյուր գնացե՛ք, զբոսնե՛ք, միմյանց անակնկալնե՛ր մատուցեք: Ինչ-որ նորությու՛ն փորձեք: Ֆիլմի տոմս գնեք վերջին կարգի համար, երկուսով խնջու՛յք կազմակերպեք, միասին մարզասրա՛հ գնացեք: Մտահղացումներն՝ ինչքան ուզեք: Գլխավորն այն է, որ դա նոր փորձ լինի և՛ ձեր, և՛ ձեր ամուսնու համար:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 6103 |
| | |