![]()
  Aravot.am Մենք` տղաներս, լինելով ավելի համարձակ, աղջկա հանդեպ ունեցած զգացմունքներն առաջինն ենք արտահայտում, իսկ ըստ «ընդունված ավանդույթի» դրան էլ հաջորդում է ընկերություն անելու առաջարկը:
Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ աղջիկների ու կանանց քայլերի մեջ տրամաբանություն մի՛ փնտրիր, սակայն հոգեբան Արամ Գյուրջյանը թվարկում է ևս մի քանի հիմնական պատճառներ, որոնցից մեկն էլ տղաների թուլությունն է՝ քանի որ մենք ավելի շատ ենք սիրում, աղջիկները «բնազդաբար» զգում են դա և իրենց զուսպ ու մերժողական դիրքով ստանում հոգեբանական մեծ առավելություն: Բացի դա, ըստ հոգեբանի, աղջիկները վախենում են. «Նրանք վախենում են ինքնուրույն որոշում կայացնելուց ու դրա համար պատասխանատվություն կրելուց»: Կա նաև մեկ այլ պատճառ՝ հասարակական դոգման, որը ստեղծում է կարծրատիպեր. «Կարող է բացասական կարծիք ստեղծվել երիտասարդների մոտ հեշտ դրական պատասխան տվող աղջիկների նկատմամբ»,- ասում է Արամ Գյուրջյանը: Ես էլ որոշեցի անցկացնել հարցում տղաների շրջանում՝ «Արդյոք նրանք կարծու՞մ են, որ երբ աղջիկը միանգամից դրական պատասխան է տալիս, ուրեմն ինքը, ինչպես ընդունված է ասել՝ «լավ աղջիկ չէ»: Պարզվում է՝ այո: «Եթե ես մի աղջկա ասեմ՝ համաձա՞յն ես ընկերություն անենք, ու նա ինձ միանգամից ասի՝ «այո», մեջս կասկած կընկնի. Կարո՞ղ ա՝ մի մութ բան կա»,- ասում է 18-ամյա Վարդանը: Իսկ իմ հարցին՝ հնարավոր չէ՞, որ նա էլ քո հանդեպ անտարբեր չէ ու դրա համար է համաձայնում, երիտասարդը տարակուսում է: Իսկ Նարինեն համաձայն է, որ աղջիկները պետք է տղայի առաջին առաջարկության դեպքում մերժեն. «Այդ ժամանակ պարզ է դառնում՝ տղան իրոք սիրու՞մ է, թե՞ ուղղակի ցանկություն էր: Եթե սիրի, նա ուշադրություն չի դարձնի պատասխանին ու կշարունակի պայքարել»: Ամեն դեպքում, հոգեբան Արամ Գյուրջյանը տղաներին խորհուրդ է տալիս կողմնորոշվել, թե ինչ նպատակով են պայքարում. «Շատ հաճախ այդ պայքարը դառնում է սկզբունքի հարց: Դա իր մեջ թաքնված վտանգներ է պարունակում: Եթե տղան իր զգացմունքների մեջ մի փոքր տատանվում է, նա չպետք է պայքարի, մինչև չգիտակցի, որ դա հենց իր վերջնական ընտրությունն է: Այսինքն՝ գալիս ենք մեր ազգի պրոբլեմատիկ կետին՝ պետք է գիտակցված ընտրություն կատարել: Արամ Արարատյան Հավանաբար կհետաքրքրի նաև... Ինչպիսի՞ն պետք է լինի հայ աղջկա կերպարը Ինչպիսի՞ արտաքինով տղաների են նախընտրում հայ աղջիկները Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1570 |
| | |