Ի՞նչ չպետք է ասել կնոջը
 

   «Դուք և աշխարհը»

Ի՞նչ չպետք է ասել կնոջըՇատերն են սովորեցնում, թե ինչպես ծանոթանալ կնոջ հետ, ինչպես ժամադրել և այդպես շարունակ… Բայց հաճախ պետք է սովորեցնել, թե ինչ չպետք է ասել նրան: Բերանը փակ պահելով` կարելի է խուսափել շատ սխալներից:

1. «Կարո՞ղ ենք մի օր միասին դուրս գալ» կամ «Կգա՞ս հանդիպենք» կամ«կարելի՞ է ծանոթանալ»

Չէ’, չի կարելի…
Կինը ցանկանում է լինել հավասարակշռված և առաջնորդի հատկություններով օժտված տղամարդու կողքին և ոչ այնպիսի մեկի, ով թույլտվություն է հարցնում նրան ժամադրելու համար: Երբեք չհարցնե՛ք կնոջը` արդյոք կարող եք նրան որևէ տեղ հրավիրել. ուղղակի ժամադրե՛ք նրան, բայց կատարե՛ք այդ քայլը ինքնավստահ: Ընդհանրապես ընտրեք օրիգինալ վայր` կնոջ հետաքրքրասիրությունը շարժելու համար: Այդպես ավելի հավանական է, որ մերժում չեք ստանա: «Որոշել եմ սալսայի դասերի գնամ, բայց պարող ծանոթ չունեմ: Քեզ երբվանի°ց հարմար կլինի» կամ ուղղակի «Մի հատ հետաքրքիր բան եմ սարքել հատուկ քո համար: Ե°րբ ես գալիս` տեսնես»: Կարևոր է, որ ձեր հարցադրման մեջ ոչ թե թույլտվություն խնդրեք, այլ հարցնեք վայր կամ ժամ այնպես, ասես դրական պատասխան արդեն ստացել եք:

2. Բա որ մաշնես տենաս, միանգամից կգաս հետս կաֆե…

Ցավում ենք, բայց պիտի ասեմ, որ բոլոր կանայք (ովքեր իսկապես փնտրում են նորմալ մարդկային շփում) այն տղաներին, ովքեր պարծանքով խոսում իրենց մեքենաների, աշխատանքի (միայն պաշտոնի), տների մասին, դասում են հետևյալ կատեգորիային. ՏՂԱՆԵՐ, ՈՎՔԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆ: Իհարկե, որոշ կանանց ուշադրությունը հնարավոր է գրավել այս տարբերակով, սակայն նույնիսկ նրանք ավելի շատ կտպավորվեն և կգրավվեն ձեր նյութական բարեկեցությամբ, քան ձեզնով: Մի խուսափեք ձեր նույնիսկ ամենափոքր հաջողությունները ներկայացնելուց, քանի որ դրանք դիմացինի համար կարող են ավելի կարևոր լինել, քան կարելի էր ենթադրել: Հետևությունները թողնում եմ ձեզ:

3. «Ի՞նչ անենք այսօր երեկոյան»
Բա հետո° ինչ անենք… 

Կանանց մեծամասնությունը սիրում է նախաձեռնող տղամարդկանց, իսկ մնացած կանայք դեռ չեն ծնվել :p Երբ ժամադրում եք կնոջը, համոզվե՛ք, որ լավ մշակված ծրագիր ունեք: Մի՛ ծանրաբեռնեք նրան, նույնիսկ եթե ցանկանում եք հաճելի պահեր պարգևել: Եթե ցանկանում եք, որ «կնոջ ուզածով լինի», նախօրոք իմացեք նրա նախասիրությունների մասին, բայց մի հայտնեք ձեր պլանները: Ընդ որում` լավ կլինի, որ առաջին հանդիպման ժամանակ հրավիրեք կնոջը նրա համար անծանոթ տեղ, որը, ցանկալի է, որ գտնվի այնպիսի վայրում, որտեղով այդ կինը հաճախակի անցնում է: Ամեն անգամ այդ վայրը կհիշեցնի նրան ձեր մասին…

շարունակությունը կարդալ հոլովակում կամ այստեղ.
 


 

HD որակով դիտել այստեղ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol25/i-nch_chpetq_e_asel_knojy_p.png

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (13.02.2015) | Հեղինակ: «Դուք և աշխարհը» W
Դիտումներ: 1196 | Տեգեր: սեռերի հոգեբանություն, հմայել կնոջը, Կանայք, 113, Երկուսով | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ