![]() Ընթերցողների հարցերին պատասխանում է փորձագետ Նարե Աթոյանը: «Ես և ընկերս առաջին կուրսից I ճանաչում ենք իրար, գրեթե մեկ տարի էլ կլինի, ինչ ընկերություն ենք անում: Այն ժամանակից, ինչ ծանոթացել էինք, խոսում էինք տարբեր թեմաներից, այնպես որ միշտ չափազանց մոտ ենք եղել իրար: Շատ ենք խոսել նախքան ամուսնությունը սեռական հարաբերություն ունենալու մասին, կարելի է, չի կարելի, ճիշտ է, թե ոչ, և միշտ նույն կարծիքին ենք եղել, որ չի կարելի: Բայց ժամանակի ընթացքում այնպես ստացվեց, որ հիմա երկուսս էլ զգում ենք, որ մեր միջև էլ կա այդ ցանկությունը, ու գնալով այն ավելի է խեղդում մեզ, բայց դե այն միտքը, որ չի կարելի, մեզ սթափեցնում է: Չգիտեմ, երևի սա մեր դաստիարակությունն է, քանի որ ընկերուհիներ ունեմ, ովքեր ավելի թեթև են նայում այս հարցին և դեռ ինձ էլ խորհուրդ են տալիս փորձել ու չվախենալ: Նարե ջան, դեռ չգիտեմ, թե այսպես ինչքան կարող է երկարել, բայց երկուսիս էլ անհանգստացնում է մի հարց, եթե սեռական ցանկություն կա ու զույգերը չեն բավարարում այն, արդյո՞ք այդ չբավարարված վիճակը կարող է ազդել առողջության վրա և հետագայում լուրջ խնդիրների առջև կանգնեցնել: Մենք տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք կարդացել, բայց դե դրանք այդքան էլ հավաստի չեն, քանի որ մասնագետներ չեն ասում, այլ ուղղակի գրված են թերթերում կամ ինտերնետային կայքերում»: Երանուհի, 22 տ. ք. Երևան
Պատասխան - Երանուհի ջան, դու գրում ես, որ միշտ համակարծիք եք եղել նախքան ամուսնություն սեռական հարաբերություն ունենալու հարցում, և այն է՝ չի կարելի: Հետո ի՞նչ եղավ, դուք սկսեցիք ավելի շա՞տ ցանկանալ իրար, թե՞ որոշեցիք այդ կյանքն էլ փորձել, զգալ: Բնական է, որ տղաների մոտ սեռական կյանքով ապրելու ցանկությունն ավելի վաղ տարիքում է սկսվում, քան աղջիկների: Բայց, կարծում եմ, Պետք չէ լսել ընկերուհիների խորհուրդները. շատերը դիմում են այդ քայլին զուտ նրա համար, որպեսզի վերջապես իմանան, թե ինչ է այդ սեքս ասվածը: Որոշ դեպքերում էլ, սեռական ցանկությունը բավարարելու որոնումներում աղջիկները, անփորձ ու չտեղեկացված լինելով, ճակատագրական հարցի առաջ են կանգնում: Հենց դրա համար էլ հարկավոր է խոսել մասնագետի հետ: Լավ կլինի դու և ընկերդ միասին այցելեք սեքսապաթոլոգի կամ գինեկոլոգի մոտ, ինքներդ խորհրդակցեք ու տեղեկանաք այն ամենի մասին, ինչը հիմա և հետագայում կարող է անհանգստացնել ձեզ: Երանուհի, համարձակ եղիր և քո անձնականի ու կյանքի հետ կապված ամեն տեսակ հարցի համար անպայման լուծում կգտնես:
Արդյո՞ք քեզնից միայն սեքս է ուզում պարզելու 4 հնարք
Հիվանդություններ, որ առաջանում են սեքսի բացակայության արդյունքում
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3078 |
| | |