![]()
  kiss.am
Հնարավոր է մտածեք, թե երեխայական է զույգի հետ նույն ժամին պառկելը, սակայն այն իսկապես հրաշքներ է գործում հարաբերություններում: Ինչ-որ հարմարավետության զգացում կա միասին վերմակի տակ պառկելու մեջ` զրուցելով անցած օրվա ու հաջորդ օրվա պլանների մասին:
Կարևոր է հարաբերություններում քո անձնական հոբբիները պահպանելը, որովհետև պետք է պահպանես քո անհատականությունը: Սակայն դու և քո զույգը կարող եք ընդհանուր հետաքրքրություններ զարգացնել՝ առանց սեփական անհատականությունը փոխելու: Միշտ էլ հետաքրքիր է միասին ինչ-որ բան անել, և դա ձեր կապն ավելի կամրապնդի ու երջանիկ կդարձնի ձեզ:
Զույգի ձեռը բռնելը իսկապես կապվածության ու ներդաշնակության երջանկացնող զգացում է հաղորդում: Դա իսկապես անփոխարինելի զգացում է:
Այնքան հեշտ է հիմար բաների համար վիճելն ու բարկանալը, սակայն հարաբերություններում երջանիկ լինելու համար դա լուծում չէ: Դու պետք է վիճելուց հետո կարողանաս ներել զույգիդ, նույնիսկ եթե ամեն ինչ լուրջ է: Դու կարող ես զգալ՝ ասես նա դավաճանել է քո վստահությունը, սակայն եթե մեկ այլ հնարավորություն չտաս նրան, ձեր հարաբերություններն այլևս երբեք բնական չեն լինի: Միշտ ինչ-որ ճեղք կլինի ձեր հարաբերությունների միջև, որովհետև չես վստահում քո զույգին, ու այնպիսի զգացում կունենաս՝ ասես հենց մեջքով շրջվես դեպի նա, ինչ-որ մի վատ բան կանի: Մյուս կողմից զույգդ իրեն սիրված չի զգա, որովհետև քո ամբողջական ներումը չի ստացել ու զգացել: Թույլ տուր, որ սիրտդ ավելի հեշտ սիրի` իսկապես ներելով ու ազնվորեն վստահելով զույգիդ:
Մի կշտամբիր զույգիդ ամեն անգամ, երբ կարծում ես, որ սխալ քայլ է կատարում: Միշտ էլ ավելի հաճելի ձևով կարող ես ինչ-որ մեկին ասել, երբ քո զգացմունքները ցավեցնում են, կամ ուղղել նրանց, երբ ինչ-որ բան սխալ է արվում: Ափսեն ջարդելիս բղավելու փոխարեն շնորհակալություն հայտնիր այն լվալու համար: Քո զույգը կգնահատի այն, որ նկատում ես այն դրականը, որ նա փորձում է անել հարաբերությունների համար: Ավելի դրական լինելն ու հաճոյախոսելը ձեզ երկուսիդ էլ կստիպի ավելի լավ զգալ, քան բացասական լինելու դեպքում:
Այս մեկը չափազանց հեշտ է: Ով չի ցանկանում ծանր օրվանից հետո հարմարավետորեն հայտնվել սիրելիի գրկում: Գրկելը երկուսիդ հանգստության, խաղաղության ու երջանկության զգացում կփոխանցի: Գգվելով սիրելիիդ՝ կթոթափես ամբողջ սթրեսը, որ կուտակվել է օրվա ընթացքում, ու դրա հետ մեկտեղ կամրապնդես ձեր կապվածությունը:
Եվս մեկ հեշտ բան, որ կարող ես անել: Միմյանց հաճելի բառեր ասելը երբեք վատնում չէ: Ամեն անգամ աշխատանքի գնալիս, հրաժեշտ տալիս, հեռախոսը կախելիս, ասա որ սիրում ես: Դա ձեզ երկուսիդ երջանկության զգացում կփոխանցի ու կոգևորի:
Ինչպես լավ օր մաղթելը, «բարի գիշեր» ասելը հաճելի ու գեղեցիկ մթնոլորտ է ստեղծում արդեն օրվա ավարտին:
Երբ հարաբերությունների մեջ ես, նշանակում է՝ գնահատում ես զույգիդ: Երախտապարտ եղիր, որ ունես մեկին, ում սիրում ես, և ով սիրում է քեզ: Շնորհակալ եղիր, որ նա օգնում է քեզ տնային գործերում ու աջակցում ծանր պահերին, ուրախության պահերը կիսում քեզ հետ: Նայիր զույգիդ աչքերին ու ժպտա, որ նրան ունես կողքիդ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2367 |
| | |