9 ո՞ր արտահայտություններն են վտանգավոր՝ օգտագործված կնոջ կողմից
 

   LifePanorama

Կնոջ կողմից հնչեցվող 9 ամենավտանգավոր արտահայտությունները

9 ո՞ր արտահայտություններն են վտանգավոր՝ օգտագործված կնոջ կողմից

1. «Շատ լա´վ». այս արտահայտությունը կինը կիրառում է վեճի վերջում, ինչը ենթադրում է, որ ինքը ճիշտ է, և դուք պետք է լռեք: 

2. «Ես` արագ, հինգ րոպեում..». եթե կինն այս արտահայտությունն արել է տանից դուրս գալուն պատրաստվելուց առաջ, ուրեմն դա կտևի կես ժամ, իսկ եթե ձեզ հինգ րոպե են տվել ֆուտբոլային խաղի դիտումն ավարտելու համար, ուրեմն  դա հստակ հինգ րոպե է լինելու:   

3. «Ոչինչ չի պատահել». սա նշանակում է, որ շուտով ձեզ լուրջ խոսակցություն և վեճ է սպասում:   

4. «Դե-դե, շարունակիր». սա սպառնալիք է, ավելի լավ է չշարունակել:  

5. Ծանր, բարձր հոգոց. կինը ձեզ կատարյալ հիմար է համարում և չի հասկանում, թե, առհասարակ, ինչու է ժամանակ ծախսում ձեզ վրա: 

6. «Ամեն ինչ լավ է». սա կնոջ կողմից հնչեցվող ամենավտանգավոր արտահայտություններից է, քանի որ դա նշանակում է, որ կինը ժամանակ է շահում` մտածելու համար, թե երբ և ինչպես դուք պետք է պատժվեք ձեր սխալի համար:  

7. «Շնորհակալություն». եթե կինը շնորհակալություն է հայտնում ձեզ, երբեք մի հարցրեք, թե ինչու պարզապես ասացեք. «Չարժե»: Սակայն, այստեղ էլ ընդհատակյա քարեր կան. եթե հասարակ «Շնորհակալության» փոխարեն լսում եք. «Շա´տ շնորհակալութուն» (շեշտը` «շատ» բառի վրա), ապա պետք է անմիջապես նկատեք, որ կնոջ ձայնի մեջ սարկազմ կա: Այս դեպում, անշուշտ, պետք չէ պատասխանել. «Չարժե»:   

8. «Կարևոր չէ». դա տղամարդուն հնարավորինս հեռու ուղարկելու քաղաքավարի ձև է: 

9. «Մի անհանգստացիր, ես ինքս». սա նույնպես վտանգավոր արտահայտություն է, քանի որ նշանակում է, որ կինն արդեն մի քանի անգամ խնդրել է տղամարդուն ինչ-որ բան անել, և խնդրանքը մատնվել է անուշադրության,- գրում է LifePanorama-ն:


Արտահայտություններ, որ կինը երազում է լսել տղամարդուց


Սխալ 15 պատկերացումները զույգերի միջև վեճերի մասին

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol31/manipul-1200x520-1-.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Davbad (24.07.2015) | Հեղինակ: LifePanorama W
Դիտումներ: 3056 | Տեգեր: կին-տղամարդ հարաբերություններ, Երկուսով | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ