6 կետ, որոնց մասին ցանկալի է՝ մտածես մինչև ամուսնանալը
 

   Salon

Մարդիկ սիրում են սովորել սեփական սխալների վրա։ Սովորաբար նրանք դիմում են որոշ քայլերի, որոնց համար հետո զղջում են։ Իսկ ինչ պետք է իմանալ մինչև ամուսնանալը՝ անցանկալի իրավիճակներից խուսափելու համար։

 

6 կետ, որոնց մասին ցանկալի է՝ մտածես մինչև ամուսնանալը

 

1.     Անսահման և հարատև սեր չի լինում

Ձեր ամուսինը ձեր երեխան չէ, այլ զուգընկեր, որի հետ դուք պատրաստ եք ձեր կյանքն անցկացնել։ Բայց ոչ մի երաշխիք չկա, որ նա ամբողջ կյանքում ձեր կողքին կլինի և կսիրի ձեզ այնպես, ինչպես դուք։ Ուստի, թեկուզ ամուսնությունից 5 կամ 10 տարի հետո պետք է ձգտել զարմացնել միմյանց, որպեսզի զուգընկերների սերն ու կիրքը երբեք չմարի։

 

2.     Երեխայի ծննդից հետո առաջին երկու տարին ամենադժվարն են Թույլ մի՛ տվեք, որ այդ երկու տարին վերածվի ամբողջ կյանքի։

Իհարկե, երեխան մեծ ուրախություն է ծնողների համար, սակայն նրա ծնունդը չպետք է ձեր կյանքն ամբողջությամբ փոխի։ Ինչպես նախկինում, ձեր ամուսինը կամ կինը պետք է լինի ձեր ուշադրության կենտրոնում և կարեւոր տեղ զբաղեցնի ձեր կյանքում։ Դուք պետք է շարունակեք միասին լուծեք ձեր խնդիրները, սատարեք ու աջակցեք միմյանց։

 

3.     Միշտ չէ, որ սեռական ակտիվ կյանք եք վարելու

Որքան էլ, որ սեքսը մեծ կարևորություն ունենա ձեզ համար, ժամանակի ընթացքում դուք դադարելու եք սեռական ակտիվ կյանքով ապրել։ Այս հարցում խոսքերն անտեղի են և ոչինչ չի կարող օգնել ձեզ։

 

4.     Մի՛ մոռացեք հաճելի մանրուքների մասին

խոսքը նվերների կամ սեքսի մասին չէ, այլև հաճելի և գովեստի խոսքերի։ Պետք է մշտապես ասել, որ սիրում եք նրան և երջանիկ եք նրա կողքին։ Միգուցե շատ պրիմիտիվ է հնչում, բայց եթե այն հաճույք է պարգևում ձեր զուգընկերոջը, ինչու չասել։ Հետևաբար, երբ ռոմանտիկ խոսքեր ասելու ցանկություն կա, մի՛ վարանեք։

 

5.     Երբեք մի՛ դարձեք մեկը, որը չի ցանկանում աշխատել և ուղղել իր սխալները

Բաժանումների ժամանակ սովորաբար զուգընկերներից միայն մեկն է փորձում փրկել իրավիճակը, իսկ մյուսն ընդհանրապես ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Սակայն պետք է միշտ համբերատար լինել և թույլ տալ դիմացինին հասկանալ իր սխալը։ Իսկ վերջինս, գիտակցելով այն, պետք է փորձի շտկել իրավիճակը՝ հանձնվելու փոխարեն։

 

6.     Երբեք մի՛ վիճեք, որ ձեզանից մեկն ավելի շատ է աշխատում, իսկ մյուսը՝ քիչ

Անգամ մի՛ խոսեք այս մասին։ Սա մրցավազք չէ և այստեղ հաղթողներ ու պարտվողներ չկան։ Դուք երկուսդ էլ կատարում եք նույն առաքելությունը և երկուսդ էլ հավասար ջանք եք գործադրում դրա համար։Միմյանցից բողոքելու և դժգոհելու փոխարեն փորձեք օգնել իրար։ Գնահատեք դիմացինի կատարած գործն ու շնորհակալություն հայտնեք նրան. հենց հիմա։


Подпишитесь на доски (Ամուսնություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/i-11624-1-.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Davbad (03.12.2015) | Հեղինակ: Salon W
Դիտումներ: 854 | Տեգեր: Երկուսով, ամուսնություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ