Հարց սեքսոպաթոլոգին. Սեքսի ժամանակ միշտ պաշտպանվում եմ՝ պահպանակ եմ օգտագործում, սակայն վերջերս պարզվեց, որ ինձ մոտ սեռավարակ կա
 

   Վրեժ Շահրամանյան

Սեռական հարաբերություն ունենալիս ես միշտ պաշտպանվում եմ պահպանակ եմ օգտագործում, սակայն վերջերս պարզվեց, որ ինձ մոտ սեռավարակ կա: Հնարավո՞ր է պահպանակով սեռական հարաբերության ժամանակ սեռավարակի փոխանցումը:

 

Հարց սեքսապաթոլոգին

 

Վրեժ Շահրամանյան՝ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու

Պահպանակով սեռական հարաբերություն ունենալու դեպքում սեռավարակների փոխանցումը հնարավոր է մի քանի պատճառներով. 1) Պահպանակ արտադրողը միշտ նշում է, որ այն պաշտպանվելու բացարձակ միջոց չէ:

2) Կրկնակի օգտագործման դեպքում,

3) Երկարատև սեռական ակտի դեպքում նվազում է պահպանակի քսուքը, ինչն էլ պահպանակի վրա միկրոճաքերի առաջացման պատճառ է դառնում:

4) Հաճախ սկզբում սխալ են հագցնում պահպանակը, հետո հանում և շրջում են, եթե զուգընկերը ունի խնդիրներ (սեռավարակներ), ապա այն կփոխանցվի նաև զուգընկերուհուն:

5) Պահպանակի ամբողջականությունը կարող է խախտվել երկար ժամանակ ոչ նպաստավոր վիճակում պահելու պատճառով (գրպան, դրամապանակ և այլն): 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/sex_7-1-.jpg

Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: Davbad (08.11.2015) | Հեղինակ: Վրեժ Շահրամանյան W
Դիտումներ: 480 | Տեգեր: Հարցեր սեքսոլոգին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ