Հարց սեքսոլոգին. «Արդյո՞ք թլպատումը կարող է անդրադառնալ իմ հետագա սեռական կյանքի վրա և ինչպիսի՞ ազդեցություն կունենա իմ կնոջ առողջության վրա
 

   Սևադա Հակոբյան

Հարց

Հարց սեքսոլոգին. «Արդյո՞ք թլպատումը կարող է անդրադառնալ իմ հետագա սեռական կյանքի վրա և ինչպիսի՞ ազդեցություն կունենա իմ կնոջ առողջության վրա»

 

Հարց սեքսոլոգին. «Արդյո՞ք թլպատումը կարող է անդրադառնալ իմ հետագա սեռական կյանքի վրա և ինչպիսի՞ ազդեցություն կունենա իմ կնոջ առողջության վրա»

 

Հարցին պատասխանում Է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Պետք է ասել, որ թլպատման օգտակարության և վնասակարության մասին չկան առայժմ հստակ գիտական եզրահանգումներ: Բժշկական տեսանկյունից, եթե առկա են թլպատման ցուցումներ (թլիպի մաշկի դեֆորմացիաներ, նեղացումներ, շաքարային դիաբետի հետևանքով փոփոխություններ, օնկոլոգիական կասկածներ և այլն), ապա այն պետք է կատարել միանշանակ: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ թլպատված տղամարդկանց և նրանց կանանց մոտ ավելի քիչ են արձանագրվում սեռական օրգանների քաղցկեղային հիվանդություններ: Իհարկե, վիրահատական միջամտությունից հետո պահանջվում է ժամանակ, առավել հետևողական հիգիենա, որպեսզի օրգանիզմն ադապտացվի նոր զգացողություններին և պայմաններին: Հնարավոր է որոշակի ազդեցություն ունենա սեռական ակտի տևողության վրա (երկարում է տևողությունը): Ընդհանուր առմամբ, ֆունկցիոնալ տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ: Կան գիտնականներ, որոնք խիստ բացասական են վերաբերվում հատկապես որոշ ազգերի մոտ ավանդական թլպատմանը մանկական տարիքում՝ համարելով այն ավելորդ չհիմնավորված տրավմա:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/sex_7-1-.jpg

Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: Davbad (01.12.2015) | Հեղինակ: Սևադա Հակոբյան W
Դիտումներ: 670 | Տեգեր: Հարցեր սեքսոլոգին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ