![]()
  Սևադա Հակոբյան
Հարց սեքսապաթոլոգին. վտանգավո՞ր է, երբ հասարակական վայրերում տղամարդը ինտիմ օրգանների հատվածով հպվում է անծանոթ կանանց
Հարցին պատասխանում է բժիշկ- սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը Այս երևույթը կոչվում է ֆրոտտերիզմ՝ (ֆրանս. – շփել, քսել) հիմնականում տղամարդկանց շրջանում հանդիպող պարաֆիլիա է (հոգեսեռական օրիենտացիայի խանգարման տեսակ), երբ տղամարդը ստանում է սեռական գրգռվածություն և բավականություն հասարական տրանսպորտում, մարդաշատ վայրերում հպվելով, սեղմվելով անծանոթ կանանց: Ֆրոտերիստը այդ պահին ապրում է սեքսուալ բավականություն՝ սեղմվելով կնոջը, բայց երբեմն դա կարող է աննկատ մնալ: Նրանք լիարժեք ինտեգրված չեն հասարակությանը, մշտապես գիտակցում են իրենց սեքսուալ և սոցիալական առումով ոչ ադեկվատ լինելը: Ինչպես շատ պարաֆիլիաներին, այնպես էլ այս պարագայում ախտածագման մեխանիզմները վերջնականորեն պարզաբանված չեն, ուստի բուժման մեթոդները սահմանափակվում են միայն փսիխոթերապիայի տարբեր տեսակների կիրառմամբ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 923 |
| | |