Հարց սեքսապաթոլոգին. «Սեքսի ժամանակ իմ հեշտոցը չի խոնավանում, և ակտը դառնում է շատ տհաճ»
 

   Վրեժ Շահրամանյան

Հարց սեքսապաթոլոգին. «Սեքսի ժամանակ իմ հեշտոցը չի խոնավանում, և ակտը դառնում է շատ տհաճ»

 

Հարց սեքսապաթոլոգին

 

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

Երբ Դուք գրգռվում եք, սեռական շրթունքները և հեշտոցի պատերը ուռչում են, իսկ հեշտոցի սկզբնամասում գտնվող գեղձերը արտադրում են հատուկ արտազատուկ, որը առնանդամի ներթափանցումը դարձնում է հեշտ և հարմարավետ: Անբավարար խոնավանալու դեպքում սեքսը կարող է տհաճ և ցավոտ լինել: Հեշտոցային չորություն է նկատվում տարբեր տարիքի կանանց մոտ՝ տարբեր պատճառներով՝ թերգրռում, զուգընկերոջ կոպիտ վերաբերմունք, լարված իրավիճակ և այլն: Հաճախ խոնավության աստիճանը կապված է գրգռվածության աստիճանի հետ: Հեշտոցային անբավարար խոնավացման կարող են հանգեցնել, օրինակ, որոշ դեղամիջոցներ: Կարևոր է, որ սիրային փաղաքշանքները երկարատև լինեն և Դուք լիովին հանգիստ լինեք: Ոչ լիարժեք խոնավանալու դեպքերում կարող եք հատուկ լյուբրիկանտներ օգտագործել, կամ խնդրեք Ձեր սիրեցյալին, որ նա պահպանակի վրա լյուբրիկանտ քսի: Առողջ եղեք: 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/sex_7-1-.jpg

Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: Davbad (08.11.2015) | Հեղինակ: Վրեժ Շահրամանյան W
Դիտումներ: 490 | Տեգեր: Հարցեր սեքսոլոգին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ