Հարց սեքսապաթոլոգին. «Ունեցել եմ անպաշտպան պատահական սեռական կապ, ինչպե՞ս անել, որ խուսափեմ սեռական ինֆեկցիաներով վարակվելուց»
 

   Սևադա Հակոբյան

Հարց սեքսապաթոլոգին. «Ունեցել եմ անպաշտպան պատահական սեռական կապ, ինչպե՞ս անել, որ խուսափեմ սեռական ինֆեկցիաներով վարակվելուց»

 

Հարց սեքսապաթոլոգին

 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Պետք է ասել, որ թեկուզ մեկ սեռական հարաբերությունն առանց պահպանակի կարող է սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների պատճառ հանդիսանալ, եթե զուգընկերոջ կամ զուգընկերուհու մոտ առկա է սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով պայմանավորված ախտահարում: Այս դեպքում որոշ մարդիկ կարճատև (մեկանգամյա) անտիբակտերիալ դեղորայք են օգտագործում (ինքնաբուժություն), ինչը չի խրախուսվում, քանի որ հանգեցնում է ինֆեկցիայի դեղորայքակայունության առաջացման, ինչպես նաև պրոցեսի քողարկման: Անտիսեպտիկ լուծույթների կիրառումը, միզարձակությունը անմիջապես սեռական ակտից հետո, կարող են որոշակի կանխարգելիչ դեր ունենալ, սակայն պարտադիր են համարվում համապատասխան հետազոտությունները՝ բորբոքային պրոցեսի վաղ հայտնաբերման և բուժման համար: 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/sex_7-1-.jpg

Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: Davbad (08.11.2015) | Հեղինակ: Սևադա Հակոբյան W
Դիտումներ: 492 | Տեգեր: Հարցեր սեքսոլոգին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ