Հարց սեքսապաթոլոգին. Օրգազմից հետո կուրծքս պատվում է կարմիր բծերով, գուցե ես որևէ լուրջ հիվանդությա՞մբ եմ տառապում
 

   

Օրգազմից հետո իմ կուրծքը միշտ պատվում է կարմիր բծերով, ինչից ես և ամուսինս մտահոգվում ենք: Գուցե ես որևէ լուրջ հիվանդությա՞մբ եմ տառապում: Աստղիկ, 27 տ.

 

Հարց սեքսապաթոլոգին

 

Վրեժ Շահրամանյան՝ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու

Ո՛չ, դա ամենևին էլ վտանգավոր երևույթ չէ և ունի իր ֆիզիոլոգիական բացատրությունը: Բանն այն է, որ օրգազմը օրգանիզմի համար հաճույքաբեր սթրես է, որի ժամանակ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը և արագանում արյան հոսքը: Օրգազմին հաջորդող կարմիր հետքերը ավելի շատ բնորոշ են կանանց, սակայն պատահում են նաև տղամարդկանց մոտ: Կարմիր բծերի առաջացումը կապված է ենթամաշկային անոթների լայնացման և արյան հոսքի ուժեղացման հետ: Դա օրգանիզմի նորմալ ռեակցիան է, որը փաստում է իրական օրգազմի առաջացումը: Այնպես որ, անհագստանալու կարիք չկա:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: Davbad (18.01.2016)
Դիտումներ: 884 | Տեգեր: Հարցեր սեքսոլոգին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ