![]()
  Վրեժ Շահրամանյան «Դաշտանի ժամանակ կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ, թե՞ ոչ: Ցանկալի կլիներ իմանալ նաև դաշտանի հիգիենայի մասին»:
Հարցին պատասխանում է բժիշկ- սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ «Դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունները ցանկալի չեն, քանի որ այդ օրերին առավել մեծ է դեպի արգանդի խոռոչ վարակի ներթափանցման վտանգը: Դաշտանի ժամանակ անհրաժեշտ է մաքուր պահել արտաքին սեռական օրգանները: Դրա համար անհրաժեշտ է օճառով լվացում կատարել՝ գոլ ջրի հոսող շիթի տակ՝ առջևից դեպի ետ: Լվացում պետք է կատարել օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս՝ մաքուր ձեռքերով: Դաշտանի ժամանակ խորհուրդ է տրվում ամեն օր գոլ ցնցուղ ընդունել: Դաշտանի օրերին չի կարելի լողանալ ջրավազաններում կամ ջրամբարներում: Դաշտանի ժամանակ պետք է օգտվել հատուկ հիգիենիկ միջադիրներից: Միջադիրները պետք է փոխել օրվա ընթացքում 2-3 անգամ, երբեմն՝ ավելի հաճախ: Սուր համեմունքների (պղպեղ, մանանեխ) օգտագործումը նպաստում է դաշտանային արյունահոսությունների ուժեղացմանը: Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա օրացույց, որտեղ նշի դաշտանի սկսվելու օրը, տևողությունը և կորցրած արյան մոտավոր քանակը (չափավոր, առատ, սակավ): Չափը որոշվում է հիգիենիկ միջադիրների ներծծման աստիճանի և միջադիրը փոխելու հաճախականությամբ»: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1034 |
| | |