![]()
  Սևադա Հակոբյան Հարց սեքսապաթոլոգին. «Հնարավո՞ր է հղիանալուց խուսափելու համար պահպանակն օգտագործել միայն սերմնաժայթքումից մի քանի րոպե առաջ»
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. Տղամարդու գրգռման ժամանակ, (մինչև սերմնաժայթքումը) մանավանդ, երբ նրա մոտ երկար աբստինենտ շրջանից հետո է՝ այսինքն տևական ժամանակ սեռական ձեռնպահության մեջ է եղել, կատարվում է հարակից սեռական գեղձերի հյութազատություն. այն կարծես սեռական ակտին նախապատրաստող դերակատարություն ունի, այդ ժամանակ հնարավոր է տեղի ունենա մակամորձուց, սերմնաբշտերից և սերմնաժայթքման ծորանի ամպուլայից սերմաբջիջների արտահոսք՝ պասիվ հոսքի մեխանիզմով: Այդ սերմնաբջիջները կարող են օժտված լինել բավական շարժունակությամբ և բիոէներգետիկ պաշարով՝ ինչը հնարավոր է հանգեցնի բեղմնավորման: Ուստի ընտանիքի պլանավորման և բեղմնականխման համար այս մեթոդը արդյունավետ չէ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 776 |
| | |