Հարց սեքսապաթոլոգին. «Արդյո՞ք պզուկներն առաջանում և շատանում են ձեռնաշարժությունից»
 

   Վրեժ Շահրամանյան

Հարց՝ Ճի՞շտ է արդյոք, որ պզուկները առաջանում և շատանում են պատանեկան տարիքում ձեռնաշարժությամբ զբաղվելու հետևանքով:

 

Հարց՝
Ճի՞շտ է արդյոք, որ պզուկները առաջանում և շատանում են պատանեկան տարիքում ձեռնաշարժությամբ զբաղվելու հետևանքով:

 

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ- սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

Դա գիտական հիմնավորում չունեցող չափազանցություն է: Պատանեկան տարիքում տեղի է ունենում սեռական հորմոնների կտրուկ ավելացում, ինչը կարող է արտահայտվել այսպես կոչված պատանեկան պզուկների (կորյակների) առաջացումով: Պզուկները հանդիպում են դեռահասային տարիքից սկսած: Բավականին տարածված երևույթ է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Որպես կանոն, պզուկներ առաջանում են հիմնականում մարմնի այն մասերին, որտեղ տեղակայված են շատ ճարպագեղձեր՝ դեմք, կուրծք, մեջք: Պզուկների առաջացումը հիմնականում կապված է արական սեռական հորմոնների հետ, քանի որ դրանք ազդում են ճարպագեղձերի աշխատանքի վրա: Իսկ բորբոքված մասերը, որոնք պզուկների պատճառ են դառնում, առաջանում են անձնական հիգիենային չհետևելուց, նաև բակտերիաներից, որոնք ապրում են մաշկի վրա: Ճարպագեղձերի ծորանների խցանումն ու բորբոքումն էլ բերում են մաշկի վնասմանը: Երբեմն այդ երևույթը շարունակվում է մի քանի տարի, և պատանեկան պզուկները դառնում են պատանիների անլիարժեքության բարդույթի պատճառ: Պզուկներից ազատվելու համար ցանկալի է օգտվել հատուկ օճառահեղուկներից (շամպուն), հաճախակի լվացվել, հետևել անձնական հիգիենային և հաճախակի փոխել սպիտակեղենը, սննդակարգից բացառել կծուն, թթուն, սուրճը: Բացի այդ, անհրաժեշտ է ճիշտ հասկանալ խնդրի էությունը և ճիշտ որոշում կայացնել բուժման համար:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/sex_7-1-.jpg

Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: Davbad (05.12.2015) | Հեղինակ: Վրեժ Շահրամանյան W
Դիտումներ: 817 | Տեգեր: Հարցեր սեքսոլոգին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ