Հարց սեքսապաթոլոգին. Ամուսինս միշտ սերմը հեշտոցոցից դուրս է դատարկում. դա վնասակա՞ր է
 

   Վրեժ Շահրամանյան

Հարց

Ես ու ամուսինս արդեն 5 տարի է ընդհատված սեռական կյանքով ենք պաշտպանվում, այսինքն՝ ամուսինս սերմը հեշտոցից դուրս է դատարկում: Դա վնասակա՞ր է:

 

Հարց սեքսապաթոլոգին. Հնարավո՞ր է հղիանալ կամ վարակվել պահպանակի օգտագործման դեպքում

 

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

- Պետք է իմանալ, որ ընդհատված սեռական հարաբերությունը, ինչպես և մյուս բոլոր հակաբեղմնավորիչ եղանակները, 100%-ով չեն պաշտպանում հղիությունից: Ինչևէ, այս տարբերակը թերևս եղածներից ամենահեշտ և ամենաէժանն է, իսկ ահա սեռական առողջության վրա նրա ունեցած ազդեցությամբ այն ամենավտանգավորն է մյուս բոլոր տարբերակներից: Բանն այն է, որ երկարատև կիրառման դեպքում, որը վերաբերում է Ձեր դեպքին, այս ձևով հղիությունից պաշտպանվելը կարող է հանգեցնել շագանակագեղձի խնդիրների առաջացման և, որպես հետևանք, ազդել սերմնաժայթքման վրա: Բացի այդ, հակաբեղմնավորման այս ձևը բացասաբար է անդրադառնում կնոջ սեքսուալության վրա և կարող է կնոջ մոտ առաջ բերել անօրգազմիա, սեռական ցանկության նվազում, նևրոտիկ ռեակցիաներ: Փաստորեն պաշտպանելով Ձեր վերարտադրողական իրավունքը՝ Դուք կործանարար հարված եք հասցնում Ձեր սեռական առողջությանը: Ցանկալի է՝ հակաբեղմնավորման այս ձևին դիմել միայն ժամանակ առ ժամանակ և ոչ մի դեպքում այն չդարձնել իբրև հիմնական, մշտական եղանակ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/sex_7-1-.jpg

Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: Davbad (25.11.2015) | Հեղինակ: Վրեժ Շահրամանյան W
Դիտումներ: 2204 | Տեգեր: Հարցեր սեքսոլոգին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ