![]()
  Վրեժ Շահրամանյան
Հարց սեքսապաթոլոգին, «7 ամիս է՝ ամուսնացած եմ, բայց մինչև հիմա չգիտեմ՝ ինչ է օրգազմը»
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը: Օրգազմը սեքսուալ գրգռման կուլմինացիան է՝ գագաթնակետը, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի բուռն զգացումով: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին՝ էրոգեն գոտիների /հիմնականում սեռական օրգանների/ մեխանիկական խթանման դեպքում: Անօրգազմիան սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Այն կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով՝ հոգեբանական, Ֆիզիկական կամ միջանձնային: Ամեն դեպքում կարելի է վերականգնել Ձեր օրգազմի ֆունկցիան, պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինիս պատճառները: Պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում այդ վիճակը ազդի Ձեր նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և, ի վերջո, Ձեր միջանձնային հարաբերությունների վրա: Հնարավոր է նաև ժամանակի խնդիր լինի. եթե դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել և շատ երիտասարդ եք, կարող է ժամանակի ընթացքում ունենաք օրգազմ, նույնիսկ ծննդաբերությունից հետո: Առողջ եղեք: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 992 |
| | |