![]()
  Սևադա Հակոբյան
Հարգելի՛ բժիշկ, մենք ամուսնացած ենք մոտ 2 տարի, արդեն ունենք 10 ամսեկան բալիկ: Նկատել եմ, որ ամուսինս շատ հաճախ գիշերային ժամերին մենակ նստում է և դիտում պոռնո վիդեոներ:
Հարցին պատասխանում Է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. Պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր դիտելը հնարավոր է առաջացնի որոշակի պաթոլոգիկ կախյալություն, և նաև պատճառ հանդիսանա ամուսնական սեռական կյանքից հրաժարվելուն (հաճախ ֆիլմերում տեսնում են ոչ իրական երևույթներ): Սեռական հարաբերությունների հաճախությունը մեծապես պայմանավորված է անհատի սեռական կոնստիտուցիայի տիպից, այն լինում է թույլ, միջին և ուժեղ տիպերի և միջին սեռական կոնստիտուցիայի պարագայում, երբ առկա է ամուսնական սեռական կյանք, շաբաթական 3-4 հարաբերությունը համարվում է նորմա: Հնարավոր են նաև մի շարք այլ հոգեբանական (ներանձնային և միջանձնային կոնֆլիկտներ) և մարմնական (սոմատիկ՝ հորմոնալ, սեռական օրգանների տարբեր հիվանդություններով պայմանավորված) բացասական գործոններ, որոնք կարող են ընկճել սեռական ցանկությունը: Կարծում եմ՝ այստեղ ձևավորվել է ամուսնական սեքսուալ աններդաշնակություն և բժշկական-սեքսոլոգիական մոտեցումը պետք է ուղղված լինի պաթոլոգիկ ֆիքսացիայի և կախյալության կորեկցիային (պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտումը պետք է բացառվի) և սեքսուալ ներդաշնակության վերականգնմանը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1105 |
| | |