Հարց սեքսապաթոլոգին. «Վերջերս սերմնաժայթքումս թուլացել է և նախկինի պես «չի կրակում», այլ կարծես ծորում է: Ինչպե՞ս լուծեմ խնդիրը»
 

   Վրեժ Շահրամանյան

Ինձ մոտ վերջերս սերմնաժայթքման ուժգնությունը նվազել է և նախկինի պես «չի կրակում», այլ կարծես ծորում է: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչպե՞ս վերականգնեմ նախկին «կրակող» սերմնաժայթքումներս:

 

Հարց սեքսապաթոլոգին

 

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ- սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Երբեմն սերմնահեղուկը «կրակում» է, այսինքն՝ ժայթքում, իսկ երբեմն՝ դանդաղ ծորում: Որպես կանոն՝ «կրակում» է առաջին չափաբաժինը: Երկրորդ և հաջորդ ակտերից հետո սերմնահեղուկը պարզապես կհոսի, քանի որ ժամանակի առումով չի հասցնի համալրվել: Լավ ճնշումը վկայում է սեռական համակարգի լավ աշխատանքի մասին: Եթե նույնիսկ առաջին չափաբաժինն է դանդաղ հոսում, նշանակում է՝ սերմնահեղուկը չափազանց մածուցիկ է, ինչը կարող է լինել անկանոն սեռական կենսակերպի, սակավաշարժ կենսակերպի, մրսածության, երկարատև ժուժկալության, սեռավարակի, շագանակագեղձի բորբոքման ժամանակ: Եթե սերմնաժայթքումները շարունակաբար տեղի ունենա դանդաղ հոսելով, խորհուրդ կտամ դիմել բժշկի՝ իրավիճակը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար: Առողջ եղեք:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/sex_7-1-.jpg

Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) | Ավելացրեց: Davbad (19.01.2016) | Հեղինակ: Վրեժ Շահրամանյան W
Դիտումներ: 1407 | Տեգեր: Հարցեր սեքսոլոգին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ